ՀՀ սփիւռքի նախարարն ընդունել է Ռուսաստանի բժշկական<br /> գիտութիւնների ակադեմիայի անդամ Առնոլդ Ադամեանին եւ Ռուսաստանի<br /> ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանին<br />


ՀՀ սփիւռքի նախարարն ընդունել է Ռուսաստանի բժշկական
գիտութիւնների ակադեմիայի անդամ Առնոլդ Ադամեանին եւ Ռուսաստանի
ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանին

  • 14-10-2009 22:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ սփիւռքի նախարարութիւնը եւ ՀՀ առողջապահութեան նախարարութեան առողջապահութեան ազգային ինստիտուտը, ՌԴ առողջապահութեան եւ սոցիալական զարգացման նախարարութիւնը, Ռուսաստանի հայերի միութիւնը, Հասարակական առողջութեան հայկական ասոցիացիան եւ «Մարդու առողջութիւնը» մարդասիրական հիմնադրամը հոկտեմբերի 13-16-ին «Հայաստան-Ռուսաստան` բժշկությունն առանց սահմանների» կարգախոսի ներքոյ կազմակերպել են «Մարդու առողջութիւնը» 8-րդ ազգային գիտաբժշկական կոնգրեսը: Երեւան են ժամանել տարբեր երկրներից հայ, վրացի, ռուս եւ բելոռուս բժիշկներ: Կոնգրեսին մասնակցում են նաեւ յայտնի ռուսահայ բժիշկ-ակադեմիկոսներ: ՀՀ սփիւռքի նախարարութիւնից ստացուած հաղորդագրութեան համաձայն, կոնգրեսի մասնակից Ռուսաստանի բժշկական գիտութիւնների ակադեմիայի անդամ, պրոֆեսոր, յայտնի պլաստիկ եւ քաղցկեղի վիրաբոյժ, թոքաբան Առնոլդ Ադամեանը մեծ աւանդ ունի հայ բժշկագիտութեան զարգացման մէջ: Նա նաեւ բանաստեղծ է, արուեստագէտ, մի շարք պատկերագրքերի եւ բանաստեղծութիւնների ժողովածուների հեղինակ: ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, ՌԴ ԳԱԱ անդամներ Ա.Ադամեանը եւ Ֆ.Սողոյանը հանդիպման ընթացքում քննարկել են Հայրենիք-Սփիռք գործակցութեան ուղիները` շեշտադրելով յատկապէս ռուսահայութեան ուծացման խնդիրը: Ակադեմիկոսները մտահոգութիվւն յայտնեցին ռուսական տարածքում հայերէնի արագ մոռացութեան վերաբերեալ` նշելով, որ այս երեւոյթի դէմ պէտք է լուրջ միջոցներ ձեռնարկուեն: Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ ՀՀ սփիւռքի նախարարութեան սփիւռքահայ երիտասարդների Հայասատան այցելութիւնների «Արի տուն» ծրագիրը պէտք է լայն ընդգրկում ունենայ, որպէսզի Ռուսաստանում ապրող կամ սովորող հայ երիտասարդները կարողանան ամառային արձակուրդներն անցկացնել Հայաստանում: Ա.Ադամեանը եւ Ֆ.Սողոյանը համոզմունք յայտնեցին, որ անհրաժեշտ է ակտիւացնել կապերը Հայաստանի եւ ՌԴ մարզերի ու նրանց հայ համայնքների հետ, եւ հեղինակութիւն վայելող հայ անհատների միջոցով անհրաժեշտ է խթանել հայի վերադարձն իր արմատներին: Միաժամանակ քննարկվեց նոյեմբերի 15-ին Նոյեմբերյանում տեղի ունենալիք միջոցառումը: Բանն այն է, որ Ա.Ադամյանն իր մասնագիտական մկրտությունը ստացել է Նոյեմբերեանի հիւանդանոցում, այնտեղ աշխատել որպէս վիրաբուժական բաժանմունքի վարիչ, եւ նրա կիսանդրին երախտագետ նոյեմբերեանցիների խնդրանքով քանդակել է յայտնի ռուսահայ քանդակագործ, Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Լենինեան մրցանակի դափնեկիր Ֆրիդրիխ (Ֆրիդ) Սողոյանը: Հոկտեմբերի 15-ին տեղի կունենայ Նոյեմբերյանում տեղադրուած կիսանդրու բացումը:
  -   Հասարակութիւն