«Շամբ բիզնես» ընկերութեանը 3 տարով ԱԱՀ-ի վճարումը<br /> յետաձգելու հնարաւորութիւն տրուեց<br />


«Շամբ բիզնես» ընկերութեանը 3 տարով ԱԱՀ-ի վճարումը
յետաձգելու հնարաւորութիւն տրուեց

  • 08-10-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան հոկտեմբերի 8-ի նիստում որոշուեց «Շամբ բիզնես» ՍՊԸ-ի համար 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դէպքում մաքսային մարմինների կողմից հաշուարկուած աւելացուած արժէքի հարկի (մօտ 810 հազ. ԱՄՆ դոլար) վճարման ժամկէտը յետաձգել մինչեւ 3 տարով: Ինչպէս նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանը, այս ընկերութիւնը Սիւնիքի մարզում զբազվում է սննդի վերամշակմամբ եւ աւելի քան 300 մլն դրամ արժէքով սարքաւորումներ պէտք է ներկրի: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեյանի խօսքերով, սա արդէն ԱԱՀ-ի վճարումը յետաձգելու 2-րդ նման որոշումն է: Ըստ նրա, օրէնքն արդէն սկսել է գործել, ինչն էլ նպաստում է Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմանը:
  -   Տնտեսութիւն