Կարինէ Դանիելեանի կարծիքով, հայ-թուրքական<br /> արձանագրութիւնների նախաստորագրումը ծուղակի մէջ է գցել<br /> Հայաստանին<br />


Կարինէ Դանիելեանի կարծիքով, հայ-թուրքական
արձանագրութիւնների նախաստորագրումը ծուղակի մէջ է գցել
Հայաստանին

  • 08-10-2009 19:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի եւ նախաստորագրուած հայ-թուրքական արձանագրութիւնների վերաբերեալ հասարակութեան կարծիքը պարզելու նպատակով «Ազատ հասարակութեան ինստիտուտ» հասարակական կազմակերպութիւնը Երեւանում անցկացրել է հեռախօսային հարցում-ուսումնասիրութիւն: Ինչպէս նշեց հոկտեմբերի 8-ի ասուլիսում կազմակերպութեան ղեկավար Էդգար Յակոբեանը, հարցմանը մասնակցել են 18 եւ աւելի բարձր տարիք ունեցող 1306 քաղաքացիներ: Հարցուածների մեծամասնութիւնը` 61,6%-ը, տեղեակ է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման վերջին զարգացումներից: Նրանց 58,7%-ը դրական է վերաբերւում հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորելու նախաձեռնութեանը, 29,2%-ը` բացասական, իսկ 12,1%-ը` չէզոք: Հարցուածների 48,5%-ի կարծիքով արձանագրություններում չկան նախապայմաններ, իսկ 37,2%-ը գտնում է, որ կան: 22,4%-ը գտնում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը աւելի շատ անհրաժեշտ է Հայաստանին, 16,3%-ը` Թուրքիային, իսկ 22%-ը` Հայաստանին եւ Թուրքիային: ՀՀ Հանրային խորհրդի անդամ Կարինէ Դանիելեանի կարծիքով, շատ յաճախ նման հարցումներին մարդիկ անկեղծ չեն պատասխանում` վախի պատճառով: «Նրանց յաճախ թւում է, որ ստուգում են, թէ իրենք ինչպէս են վերաբերւում իշխանութիւններին»,- ասաց նա: Կ.Դանիելեանը Հանրային խորհրդի այն եզակի անդամներից է, որի կարծիքով, արձանագրութիւնները դրականից շատ աւելի շատ ռիսկեր են պարունակում: «Իմ կարծիքով, մենք ծուղակի մէջ ենք: Նախաստորագրում արդէն տեղի է ունեցել, գործընթացը սկսուել է, միջազգային հանրութիւնը ողջունել է: Եթէ մենք հիմա հրաժարվենք, ապա շատ բացասական վերաբերմունքի կարժանանանք»,- ասաց Կ.Դանիելեանը:
  -   Քաղաքական