2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետբիւջէի ծախսերը<br /> կազմել են 494,5 մլրդ դրամ<br />


2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետբիւջէի ծախսերը
կազմել են 494,5 մլրդ դրամ

  • 02-10-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թուականի յունուար-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ պետական բիւջէի միջոցների հաշուին կատարուել են 494,5 մլրդ դրամի ծախսեր, որից շուրջ 9,8 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբիւջէտային միջոցների հաշուին: Մասնաւորապէս, շուրջ 443,8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, շուրջ 50,8 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիւների հետ գործառնութիւնները: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, 2008 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատ բիւջէի ծախսերն աւելացել են 5,4%-ով կամ շուրջ 25,4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանաւորուած է կենսաթոշակների, պայմանագրային ծառայութիւնների ձեռքբերման, նպաստների եւ աշխատավարձի ծախսերի աճով: Ընթացիկ ծախսերը հաշուետու ժամանակահատուածում կազմել են շուրջ 443,8 մլրդ դրամ` 84%-ով կատարելով իննամսյա ծրագիրը եւ 8,2%-ով կամ 33,8 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարուայ համապատասխան ցուցանիշը: Ընթացիկ ծախսերից շուրջ 42,4 մլրդ դրամն ուղղուել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, շուրջ 3,1 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովութեան վճարներին, կազմելով իննամսյա ծրագրի, համապատասխանաբար, 83,7%-ը եւ 77,6%-ը: Նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ նշուած ծախսերն աւելացել են համապատասխանաբար 17,5%-ով եւ 19,9%-ով: Ծառայութիւնների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բիւջէից յատկացուել է շուրջ 92,3 մլրդ դրամ` 15,1%-ով գերազանցելով նախորդ տարուայ նոյն ցուցանիշը եւ ապահովելով իննամսյա ծրագրի 83,6% կատարում:
  -   Տնտեսութիւն