Հայաստանի Ազգային Ժողովը սեպտեմբերի 16-ին վաւերացրեց 4<br /> միջազգային վարկային համաձայնագիր<br />


Հայաստանի Ազգային Ժողովը սեպտեմբերի 16-ին վաւերացրեց 4
միջազգային վարկային համաձայնագիր

  • 16-09-2009 19:12:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովը սեպտեմբերի 16-ին վաւերացրեց նախօրէին քննարկված 4 միջազգային վարկային համաձայնագրեր: Հայաստանի Հանրապետութեան եւ Միջազգային զարգացման ընկերակցութեան միջեւ 2009թ.-ի յուլիսի 7-ին ստորագրուած «Զարգացման քաղաքականութեան առաջին գործողութիւն» ֆինասավորման համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրուի 40,4 մլն SDR-ին (Յատուկ փոխառության իրաւունքներին) համարժէք գումար կամ շուրջ 61 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամեանի, վարկը տրամադրւում է 20 տարի ժամկէտով, որից 10 տարին` առանց գումարի մարման իրաւունքի: Հայաստանի Հանրապետութեան եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2009թ.-ի յուլիսի 31-ին ստորագրուած «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիր» փոխառության համաձայնագրով կտրամադրուի 30 մլն ԱՄՆ դոլար 27 տարի ժամկէտով, որից 5-ը` արտօնեալ: Համաձայնագրի նպատակն է ընտրուած տարածքներում ոռոգման ջրի օգտագործման արդիւնաւէտութեան բարելաւումը եւ գիւղական շրջաններում անմիջական զբաղվածության խթանումը: Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանի, երկու տարում նախատեսւում է վերականգնել 83,81 կմ երկարությամբ գլխաւոր ջրանցքներ, այդ թւում Թալինի (59,01 կմ ) եւ Արմաւիրի (24,8 կմ ) ոռոգման համակարգերում: Հայաստանի Հանրապետութեան եւ Միջազգային զարգացման ընկերակցութեան միջեւ 2009թ.-ի յուլիսի 21-ին ստորագրուած Զարգացման քաղաքականութեան վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի համաձայնագրով կտրամադրուի 590 հազար ԱՄՆ դոլար: Գումարը կուղղուի ծրագրի խորհրդատուական ծառայութիւններին: Հայաստանի Հանրապետութեան եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009թ.-ի յուլիսի 15-ին ստորագրուած «Ճգնաժամի յաղթահարման աջակցութեան ծրագրի (յատուկ գործողութիւններ)» վարկային համաձայնագրով նախատեսուած է երկու մասով վարկի տրամադրում 51,378 մլն SDR ընդհանուր գումարով կամ 80 մլն ԱՄՆ դոլար: Վարկային համաձայնագրի տեւողությունը 24 տարի է, որից 8 տարին առանց գումարի մարման իրաւունքի: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսէս Երիցյանի, համաձայնագրի նպատակն է օժանդակել ՀՀ-ին` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցութիւնը մեղմացնելու հարցում:
  -   Տնտեսութիւն