GTZ-ն տեխնիկական աջակցութիւն է ցուցաբերում Հայաստանի<br /> խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բիւջէտային հարցերի մշտական<br /> յանձնաժողովին<br />


GTZ-ն տեխնիկական աջակցութիւն է ցուցաբերում Հայաստանի
խորհրդարանի Ֆինանսավարկային եւ բիւջէտային հարցերի մշտական
յանձնաժողովին

  • 01-09-2009 16:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային Ժողովի Ֆինանսավարկային եւ բիւջէտային հարցերի մշտական յանձնաժողովի անդամներին եւ աշխատակազմին համակարգչային տեխնիկա տրամադրելու նպատակով սեպտեմբերի 1-ին հնձնաժողով էին այցելել Գերմանական տեխնիկական համագործակցութեան ընկերութեան (GTZ-ի) ծրագրերի տնօրէն Ջեյմս Մակբեթ Ֆորբսը եւ Հայաստանում ԳԴՀ գործերի ժամանակաւոր հավատարմատար Մելանի Մոլթմանը: Այս մասին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԺ Հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից: Շնորհակալութիւն յայտնելով GTZ-ի ներկայացուցիչներին աջակցութեան համար, ԱԺ փոխնախագահ Սամուէլ Նիկոյանը նշել է, որ 2008թ.-ին ստորագրուած` խորհրդարանի հետ համագործակցութեան յուշագրի շրջանակներում իրականացyող ծրագրերը, ինչպէս նաեւ GTZ-ի բոլոր նախաձեռնութիւնները Հայաստանում յաջողուած են ու արդիւնաւէտ: Նա հոյս է յայտնել, որ ԱԺ-ի հետ համագործակցութիւնը շարունակական բնոյթ կունենայ: ԱԺ ֆինանսավարկային եւ բիւջէտային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասեանն էլ նշել է, որ GTZ-ի հետ յանձնաժողովը համատեղ աշխատանքի արդիւնաւէտ փորձ ունի: Որպէս համագործակցութեան լաւ օրինակ նա մատնանշել է «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրէնքը, որի կիրառման երկու տարիների ընթացքում փոփոխութեան որեւէ առաջարկ չի ստացուել` չնայած օրէնքի կարգաւորման լայն դաշտին: Յանձնաժողովի նախագահն առաջարկել է համագործակցութեան յաջորդ փուլերում մասնագիտական կարողութիւնների բարելաւմանն ուղղուած միջոցառումներ եւս իրականացնել: Մելանի Մոլթմանն իր հերթին ընդգծել է ԱԺ-ի ֆինանսավարկային եւ բիւջէտային հարցերի մշտական յանձնաժողովի գործառոյթների կարեւորութիւնը` յատկապէս բիւջէի նկատմամբ վերահսկողութիւնը, եւ այն լաւագոյնս իրականացնելու համար աջակցելու պատրաստակամութիւն յայտնել:
  -   Տնտեսութիւն