Կառավարութիւնը ընդունեց «WGS-84» գեոդեզիական կորդինատի<br /> համակարգում տեղագրական քարտեզների եւ հատակագծերի բաց հրատարակման<br /> ընթացակարգը կարգաւորելու մասին» նախագիծը<br />


Կառավարութիւնը ընդունեց «WGS-84» գեոդեզիական կորդինատի
համակարգում տեղագրական քարտեզների եւ հատակագծերի բաց հրատարակման
ընթացակարգը կարգաւորելու մասին» նախագիծը

  • 16-07-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան յուլիսի 16-ի նիստում ընդունուեց «WGS-84» գեոդեզիական կորդինատի համակարգում տեղագրական քարտեզների եւ հատակագծերի բաց հրատարակման ընթացակարգը կարգաւորելու մասին» նախագիծը: Ինչպէս նիստին յաջորդած ճեպազրույցում յայտնեց ՀՀ Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, «WGS-84»-ի նպատակն է տնտեսութեան տարբեր բնագաւառներին ապահովել օգտագործման համար բաց քարտեզներով ու հատակագծերով: Նշուեց նաեւ, որ Հայաստանում ներդրուած «WGS-84» համաշխարհային գեոդեզիական կորդինատային համակարգը օգտագործման համար բաց է բոլոր մարմինների համար: «WGS-84» գեոդեզիական կորդինատի համակարգը Հայաստանում ներդրուել է 2002թ.-ին, որով Հայաստանը ընդգրկուել է եւրոպական գեոդեզիական համակարգի ցանցում:
  -   Տնտեսութիւն