Հայաստանի վարչապետը եւ «Գազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախագահը քննարկել են Հայաստանում բանկի կապիտալի աւելացման հեռանկարները<br />


Հայաստանի վարչապետը եւ «Գազպրոմբանկ»-ի կառավարման խորհրդի նախագահը քննարկել են Հայաստանում բանկի կապիտալի աւելացման հեռանկարները

  • 08-10-2010 14:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեյանի եւ «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովի հոկտեմբերի 8-ի հանդիպմանը կողմերը գոհունակութիւն են յայտնել փոխգործակցութեան դինամիկ զարգացման առնչութեամբ եւ քննարկել Հայաստանում «Գազպրոմբանկ»-ի կապիտալի աւելացման հեռանկարները: Այդ համատեքստում կողմերը կարեւորել են էներգետիկայի ոլորտում եւ ֆինանսական շուկայի զարգացման ուղղութեամբ համագործակցութեան խորացումը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի խորհրդի նախագահ, «հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կառավարման խորհրդի նախագահ, գլխաւոր տնօրէն Կարեն Կարապետեանը եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէն Արմէն Խանդկարյանը:
  -   Տնտեսութիւն