Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ Շուեյցարիայում


Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ Շուեյցարիայում

  • 26-04-2011 16:12:36   |   |  Քաղաքական
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցի կապակցութեամբ Ժնեւի արուարձան Տրուանէի Սուրբ Յակոբ եկեղեցում մատուցուեց յիշատակի եւ հոգեհանգստի սուրբ պատարագ: Ռեքուիեմը կատարեց Գիւմրիի «Տիրամայր Հայաստանի կենտրոն»-ի երգչախումբը: Ծաղկեպսակ զետեղուեց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի կոթողին: Արարողութեանը մասնակցում էին Շուեյցարիայի հայկական համայնքային կառոյցների ներկայացուցիչները, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Նոյն օրը աւելի քան 1000 հայ երիտասարդներ Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Հայաստանից, Իսրայէլից ու Լիբանանից, ինչպէս նաեւ Շուեյցարիայի տարբեր շրջաններից եկած հայկական համայնքի ներկայացուցիչներ երթով շարժուեցին դէպի Ազգութիւնների հրապարակ: Այստեղ տեղի ունեցաւ ցեղասպանութեան զոհերի ոգեկոչման արարողութիւն: Ելոյթներով հանդէս եկան Շուեյցարիայի հայկական, հրէական, ռուանդական եւ քրդական համայնքների երիտասարդութեան ներկայացուցիչները:
  -   Քաղաքական