«Կան ազգային հարցեր, որտեղ միասնական չլինելու իրաւունքը չունենք»,- յայտարարում են «հայ ասպետները»<br />


«Կան ազգային հարցեր, որտեղ միասնական չլինելու իրաւունքը չունենք»,- յայտարարում են «հայ ասպետները»

  • 15-09-2010 16:40:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Փաստարկ» մամուլի ակումբում սեպտեմբերի 14-ի ասուլիսը նուիրուած էր «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրէն Կարին Տոնոյանի եւ հիմնադրամի մի խումբ անդամների Արեւմտյան Հայաստան կատարած շրջագայութեանը: Ներկայացնելով Ախթամարի Սուրբ Խաչում թուրք ոստիկանների կողմից դրսեւորած բռնութիւնները, նրանք յայտնեցին, որ այդ կապակցութեամբ գրաւոր դիմում-բողոք են յղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Եւրոպական յանձնաժողովի նախագահ Ժոզէ Մանուել Բառոզոյին: Նրանք իրենց վրդովմունքը յայտնեցին Թուրքիայում տիրող բոլոր բռնութիւնների եւ երեխանների իրաւունքների ոտնահարման դէմ: Նշուեց, որ եթէ եւրոպական երկրում արգելուած չէ իսլամի հաւատացեալների աղօթքը, ապա Թուրքիայում քրիստոնյաններին արգելւում է աղօթել եւ այն էլ այն եկեղեցում, որտեղ ընդամէնը մի քանի օրից մատուցուելու է պատարագ: Յայտարարուեց, որ «հայ ասպետները» սեպտեմբերի 19-ին այն ժամին, երբ Սուրբ խաչ եկեղեցում կմատուցվի պատարագ, իրենց բողոքը կարտահայտեն Արագածի լեռնալանջի Քարի լճի տարածքում տեղակայուած խաչի շուրջ մոմավառություն կազմակերպելով` ի պաշտպանութիւն Արեւմտյան Հայաստանում կանգուն կամ կիսականգուն հայկական բոլոր անխաչ եկեղեցիների: Ասուլիսի մասնակիցները կոչ արեցին բոլոր հայերին չմասնակցել այդ օրը «թուրքական մեծ շոուին» եւ դրանով միանալ իրենց բողոքին Թուրքիայի իշխանութիւնների դէմ: «Մենք բոլորս կարող ենք տարակարծիք լինել, ընդդիմադիր հայեացքների տեր, բայց կարծում ենք` կան ազգային հարցեր, որտեղ միասնական չլինելու իրաւունքը պարզապէս չունենք,- յհայտարարեցին նրանք:
  -   Հասարակութիւն