Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ Կանադայում


Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նուիրուած միջոցառումներ Կանադայում

  • 26-04-2011 15:44:42   | Կանադա  |  Քաղաքական
Ապրիլի 25-ին Կանադայում ՀՀ դեսպանութիւնում Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցութեամբ տեղի ունեցաւ ոգեկոչման աւանդական արարողութիւն: Ներկայ էին Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, Հայ կաթոլիկ եւ Հայ աւետարանական եկեղեցիների առաջնորդները, Կանադայում գործող հայկական կուսակցութիւնների, կազմակերպութիւնների ու միութիւնների ղեկավարները, աշակերտներ հայկական դպրոցներից, մամուլի ներկայացուցիչներ, հարիւրաւոր մարդիկ Օտտաւայից, Մոնրէալից եւ Տորոնտոյից: Արարողութեան ընթացքում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ զետեղուեցին դեսպանութեան տարածքում գտնուող “անմահ Հայաստան” յուշարձանի մօտ: Ելոյթ ունեցաւ Կանադայում ՀՀ գործերի ժամանակաւոր հաւատարմատար Արման Յակոբեանը, կատարուեց ոգեկոչման եկեղեցական արարողութիւն: Ոգեկոչման արարողութիւնն այնուհետեւ շարունակուեց Կանադայի խորհրդարանի առջեւ, որին հետեւեց երթ Օտտաւայի փողոցներով, ինչպէս նաեւ բողոքի ցոյց Թուրքիայի դեսպանութեան առջեւ: Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցութեամբ յայտարարութեամբ է հանդէս եկել Կանադայի վարչապետ Սթիւեն Հարփերը:
  -   Քաղաքական