Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կանադայում<br />


Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Կանադայում

  • 26-04-2011 15:44:42   | Կանադա  |  Քաղաքական
Ապրիլի 25-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման ավանդական արարողություն: Ներկա էին Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, Հայ կաթոլիկ եւ Հայ ավետարանական եկեղեցիների առաջնորդները, Կանադայում գործող հայկական կուսակցությունների, կազմակերպությունների ու միությունների ղեկավարները, աշակերտներ հայկական դպրոցներից, մամուլի ներկայացուցիչներ, հարյուրավոր մարդիկ Օտտավայից, Մոնրեալից եւ Տորոնտոյից: Արարողության ընթացքում ծաղկեպսակներ եւ ծաղիկներ զետեղվեցին դեսպանության տարածքում գտնվող “Անմահ Հայաստան” հուշարձանի մոտ: Ելույթ ունեցավ Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, կատարվեց ոգեկոչման եկեղեցական արարողություն: Ոգեկոչման արարողությունն այնուհետեւ շարունակվեց Կանադայի խորհրդարանի առջեւ, որին հետեւեց երթ Օտտավայի փողոցներով, ինչպես նաեւ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանության առջեւ: Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play