Սեպտեմբերի 14-17-ին Երեւանում կանցկացուի Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը<br />


Սեպտեմբերի 14-17-ին Երեւանում կանցկացուի Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը

  • 11-09-2010 16:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 14-17-ին Երեւանում տեղի կունենայ Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը, որի նպատակը քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիաների ոլորտում եւ հարակից ոլորտներում հիմնարար եւ կիրառական հետազօտութիւնների վիճակի եւ զարգացման վերլուծությունն է: Ըստ ՀՀ ԳԱԱ-ի Տեղեկատուական-վերլուծական կենտրոնի հաղորդագրութեան, ջանքերի միաւորումը թոյլ կտայ գտնել նոր մօտեցումներ բարձր արդիւնաւէտութիւն ունեցող տեխնոլոգիական գործընթացների մշակման եւ նոր որակի նիւթերի ստեղծման համար: Կդիտարկուեն գիտատեխնիկական տեղեկատուութեան փոխանակման եւ քիմիական տեխնոլոգիաների ոլորտում կրթութեան բարելաւման հարցեր: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Քիմիայի եւ Երկրի մասին գիտութիւնների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Մանուէլեանի անուան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը, Հայաստանի քիմիական ընկերութիւնը, Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի քիմիայի եւ նիւթերի մասին գիտութեան բաժանմունքը, Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի քիմիական տեխնոլոգիաների գծով գիտական խորհուրդը, ՌԳԱ-ի Ն.Ս.Կուրնակովի անուան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը, Դ.Ի.Մենդելեեւի անուան ռուսական քիմիական ընկերութիւնը: Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովն անցկացւում է ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան, Գիտութեան պետական կոմիտէի, ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի ֆինանսավորմամբ` Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալութեան աջակցութեամբ: Գիտաժողովին կմասնակցեն աւելի քան 150 գիտնականներ Հայաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Գիտաժողովի ընթացքում կկազմակերպուի ՀՀ ԳԱԱ-ի Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտական ձեռքբերումների ցուցահանդէսը:
  -   Հասարակութիւն