Արեւելյան գործընկերութեան քաղաքացիական հասարակութեան համաժողովի Հայաստանի պլատֆորմում խնդիրներ կան<br />


Արեւելյան գործընկերութեան քաղաքացիական հասարակութեան համաժողովի Հայաստանի պլատֆորմում խնդիրներ կան

  • 08-09-2010 20:24:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արեւելյան գործընկերութեան քաղաքացիական հասարակութեան համաժողովի (ԱԳՔՀՀ) Հայաստանի ազգային պլատֆորմը մի շարք խնդիրներ ունի յաղթահարելու: Պլատֆորմի ձեւաւորումից 3 ամիս անց` սեպտեմբերի 8-ին, այս մասին յայտարարեց Երեւանի Մամուլի ակումբի նախագահ, ԱԳՔՀՀ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նաւասարդեանը, ով աւելի վաղ, օգոստոսի 13-ին յայտնել էր Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի կազմից դուրս գալու մասին: Ըստ Բ.Նաւասարդեանի, դրա հիմնական պատճառը համակարգող խորհրդի որոշ անդամների ապակառուցողական դիրքորոշումն է նոյեմբերի 18-19-ին Բեռլինում կայանալիք ՔՀՀ 2-րդ հանդիպման մասնակիցների ընտրութեան հարցում: Մասնաւորապէս, նրանք իրենց դժգոհութիւնն են յայտնել ընտրութեան արդիւնքների կապակցութեամբ, թէեւ Բ.Նաւասարդեանի հաւաստիացմամբ ընտրութիւնն իրականացուել է սահմանուած ընթացակարգերին ու չափորոշիչներին լիակատար համապատասխանութեամբ, ապահովել է գործընթացի թափանցիկությունը եւ Համակարգող խորհրդի բոլոր անդամներին տրուել է ընտրութեան արդիւնքների վրայ ազդելու հնարաւորութիւն: Բ.Նաւասարդեանը յայտարարեց նաեւ, որ շարունակելու է կատարել ՔՀՀ ազգային համակարգողի իր աշխատանքը բեռլինեան հանդիպման նախապատրաստման եւ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցութեան գործում: Ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի կազմից իր դուրս գալու մասին յայտարարել է նաեւ Գիւմրու լրագրողների «Ասպարէզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղեանը: Յիշեցնենք, որ ՔՀՀ Հայաստանի ազգային պլատֆորմը հիմնադրուել է յունիսի 7-ին` միավորելով հասարակական 145 կազմակերպութիւններ: Քաղաքացիական հասարակութեան համաժողովի ղեկավար կոմիտէն Եվրոհանձնաժողովի հետ համագործակցութեամբ յուլիսի 26-27-ի հանդիպմանը ընտրել է բեռլինեան հանդիպման մասնակից հասարակական կազմակերպություններին, որոնք 23-ն են:
  -   Հասարակութիւն