Ապրիլի 24-ին ջահերով երթ անցկացուեց Նինոծմինդայում


Ապրիլի 24-ին ջահերով երթ անցկացուեց Նինոծմինդայում

  • 25-04-2011 23:26:18   |   |  Քաղաքական
Ապրիլի 24-ին առաջին անգամ ջահերով երթ անցկացուեց նաեւ Նինոծմինդայում: Ինչպէս հաղորդում է «Ա-ինֆոյ» գործակալութիւնը, երիտասարդները հաւաքուեցին Նինոծմինդայի Երիտասարդական Պալատի մօտ եւ ժամը 20:00 -ին վառուող ջահերով շարժուեցին դէպի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցի, ուր հաւաքուել էր շրջանի բնակչութիւնը: Ճանապարհին երիտասարդները նախօրօք ընթերցուած եւ երթի մասնակիցների հաւանութիւնը ստացած նամակը յանձնեցին Շրջանային Մունիցիպալիտետի ժողովին, որում կոչ էն անում Հայոց Մեծ ցեղասպանութեան ճանաչման հարցը բարձրացնել Վրաստանի խորհրդարանում: Երթը կազմակերպուել էր «Զօրի Զօրեան» Երիտասարդական Միութեան տեղական մասնաճուղի ջանքերով:
  -   Քաղաքական