Ապրիլի 24-ին ջահերով երթ անցկացվեց Նինոծմինդայում


Ապրիլի 24-ին ջահերով երթ անցկացվեց Նինոծմինդայում

  • 25-04-2011 23:26:18   | Վրաստան  |  Քաղաքական
Ապրիլի 24-ին առաջին անգամ ջահերով երթ անցկացվեց նաեւ Նինոծմինդայում: Ինչպես հաղորդում է «Ա-ԻՆՖՈ» գործակալությունը, երիտասարդները հավաքվեցին Նինոծմինդայի Երիտասարդական Պալատի մոտ եւ ժամը 20:00 -ին վառվող ջահերով շարժվեցին դեպի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցի, ուր հավաքվել էր շրջանի բնակչությունը: Ճանապարհին երիտասարդները նախօրոք ընթերցված եւ երթի մասնակիցների հավանությունը ստացած նամակը հանձնեցին Շրջանային Մունիցիպալիտետի ժողովին, որում կոչ են անում Հայոց Մեծ ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնել Վրաստանի խորհրդարանում: Երթը կազմակերպվել էր «Զորի Զորյան» Երիտասարդական Միության տեղական մասնաճուղի ջանքերով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play