Սարսելում բացուել է «Միսակ Մանուշեանը եւ հայերը դիմադրութեան շարժման մէջ» ցուցահանդէսը


Սարսելում բացուել է «Միսակ Մանուշեանը եւ հայերը դիմադրութեան շարժման մէջ» ցուցահանդէսը

  • 25-04-2011 19:03:52   |   |  Քաղաքական
Ապրիլի 14-ին փարիզամերձ Սարսել քաղաքի հանդիսութիւնների սրահում բացուեց «Միսակ Մանուշեանը եւ հայերը դիմադրութեան շարժման մէջ» խորագրով ցուցահանդէսը: Հայաստանի անկախութեան 20-ամեայ տարելիցին նուիրուած այս ցուցահանդէսը Սարսելի քաղաքապետարանի եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միութեան համատեղ նախաձեռնութիւնն էր: Բացման արարողութեանը ներկայ էին Սարսելի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամաւոր Ֆրանսուայ Պուպոնին /Franջois PUPONNI/ եւ քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միութեան նախագահ Անտուան Բաղդիկեանը եւ միութեան անդամները, Սարսելի եւ մօտակայ քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչները: Խմբի գործունէութեան մասին Մանուշեանի խմբի նախկին անդամ Արսէն Չաքարեանի վկայութիւններից յետոյ ելոյթներով հանդէս եկան Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միութեան նախագահը, Սարսելի քաղաքապետը եւ ՀՀ դեսպանութեան ներկայացուցիչը:
  -   Քաղաքական