Սարսելում բացվել է «Միսակ Մանուշյանը եւ հայերը դիմադրության շարժման մեջ» ցուցահանդեսը


Սարսելում բացվել է «Միսակ Մանուշյանը եւ հայերը դիմադրության շարժման մեջ» ցուցահանդեսը

  • 25-04-2011 19:03:52   | Ֆրանսիա  |  Քաղաքական
Ապրիլի 14-ին փարիզամերձ Սարսել քաղաքի հանդիսությունների սրահում բացվեց «Միսակ Մանուշյանը եւ հայերը դիմադրության շարժման մեջ» խորագրով ցուցահանդեսը: Հայաստանի անկախության 20-ամյա տարելիցին նվիրված այս ցուցահանդեսը Սարսելի քաղաքապետարանի եւ Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միության համատեղ նախաձեռնությունն էր: Բացման արարողությանը ներկա էին Սարսելի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին /Franջois PUPONNI/ եւ քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանը եւ միության անդամները, Սարսելի եւ մոտակա քաղաքների հայ համայնքների ներկայացուցիչները: Խմբի գործունեության մասին Մանուշյանի խմբի նախկին անդամ Արսեն Չաքարյանի վկայություններից հետո ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների միության նախագահը, Սարսելի քաղաքապետը եւ ՀՀ դեսպանության ներկայացուցիչը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play