Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը<br />


Պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

  • 19-08-2010 21:12:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի հրաւէրով օգոստոսի 19-ի երեկոյեան պետական այցով Երեւան է ժամանել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սւետլանա Մեդվեդեւայի, հետ: ՌԴ նախագահի գլխաւորած պատուիրակութեան կազմում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանութեան նախարար Անատոլի Սերդյուկովը, տրանսպորտի նախարար, տնտեսական համագործակցութեան հայ-ռուսական միջկառավարական յանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինը, ՌԴ Հիւսիս-արեւմտյան դաշնային շրջանում ՌԴ Նախագահի լիազօր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը, Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովը, պաշտօնատար այլ անձինք: Զվարթնոց միջազգային օդանավակայանում ՌԴ նախագահին եւ նրա տիկնոջը դիմաւորել են Ս.Սարգսեանը եւ տիկին Ռիտա Սարգսեանը: Դիմաւորման պաշտօնական արարողութիւնից յետոյ Դ.Մեդվեդեւը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանի ուղեկցութեամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի յհուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի յուշարձանին, ապա եղել է յուշահամալիրի Յիշողութեան պուրակում, որտեղ 2008թ.-ին իր պաշտօնական այցի ժամանակ եղեւնի էր տնկել: Օգոստոսի 20-ին նախատեսուած են երկու պետութիւնների ղեկավարների առանձնազրոյցը եւ ընդլայնուած կազմով բանակցութիւնները: Բանակցութիւնների աւարտին ստորագրուելու է Հայաստանում Ռուսաստանի ռազմաբազայի մասին պայմանագրում փոփոխութիւնների մասին փաստաթուղթը: Ինչպէս ռուսաստանեան «Ռոսիա-24» ալիքին տուած հարցազրոյցում պարզաբանել է ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդեանը, փոփոխություններն առնչւում են պայմանագրի ժամկէտի երկարացմանը: 1995թ.-ին ստորագրուած պայմանագիրը գործում էր 25 տարի ժամկէտով, փոփոխություններով այն կգործի եւս 24 տարի: Միեւնոյն ժամանակ աւելի յստակ կը ձեւակերպուի, որ ռուսաստանեան ռազմաբազան Ռուսաստանի շահերի պաշտպանութեանը զուգահեռ Հայաստանի զինուած ուժերի հետ համատեղ կապահովի Հայաստանի անվտանգութիւնը: Այդ նպատակով ռուսական կողմը կաջակցի Հայաստանին սպառազինությունով եւ ժամանակակից ռազմական տեխնիկայով: Փաստաթղթերի ստորագրման արարողութիւնից յետոյ նախատեսւում է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: Նոյն օրը ՌԴ նախագահը կմասնակցի Գիւմրիում Պատւոյ բլուր յուշահամալիրի բացմանը: Դ.Մեդվեդեւը կմասնակցի նաեւ օգոստոսի 20-22-ը հրաւիրուելիք ՀԱՊԿ-ի անդամ պետութիւնների նախագահների ոչ պաշտօնական գագաթնաժողովին:
  -   Քաղաքական