Հայերը շարունակում են ապաստան խնդրել Ֆրանսիայից<br />


Հայերը շարունակում են ապաստան խնդրել Ֆրանսիայից

  • 28-07-2010 17:05:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«Հետք» - Սեդա Գրիգորեան Վերջին երկու ամիսների ընթացքում ֆրանսիական Շոլէ քաղաքում ուշադրութեան կենտրոնում են փողոցում յայտնուած երկու հայ ընտանիքներ: Մարտի վերջին ընտանիքներից մէկը ստիպուած է եղել լքել Ապաստան խնդրողների ընդունման կենտրոնը (CADA), միւսը` հիւրանոցը, որտեղ ժամանակաւոր ապաստան էր գտել: Ֆրանսիական կողմը մերժել է ապաստանի տրամադրման խնդրանքը, իսկ Մեն-է-լուար (Maine-et-Loire) շրջանի (որի վարչատարածքում է Շոլէ քաղաքը) Գլխաւոր խորհուրդը հրաժարւում է այսուհետ օգնութիւն տրամադրել ընտանիքներին, քանի որ ,նոր դիմումների ու քայլերի ձեռնարկման հնարաւորութիւններն արդէն սպառուել են, եւ նրանք իրաւունք չունեն մնալ Ֆրանսիայումէ: Այդուհանդերձ, ընտանիքները հրաժարւում են Հայաստան վերադառնալ: Սկզբնական շրջանում ,էմաուսէ կազմակերպութեան աջակցութեամբ նրանք ժամանակաւորապէս բնակուել են շարժական տնակներում, իսկ յունիսի 14-ից յայտնուել են փողոցում: / Այս ընթացքում մշտապէս նրանց կողքին են եղել ,ումար Դիալոէ կոմիտէի անդամները: Մեզ հետ զրոյցում կոմիտէի խօսնակ Միշել Լեօ Կլերը նշեց, որ երեք շաբաթ ընտանիքների կողքին է եղել օրական մօտ 30 հոգի, Շոլէի քաղաքապետարանի հարեւանութեամբ: Այնուհետեւ ընտանիքներն ապաստանել են տարբեր անձանց տներում: Նրանց սատարելու համար կազմակերպուել են բողոքի մի շարք ակցիաներ: Առաջին զոյգը (48 եւ 44 տարեկան) ունի երկու երեխայ` 15 եւ 12 տարեկան: Երկրորդ ընտանիքը (32 եւ 25 տարեկան) նոյնպէս երկու երեխայ ունի` 5 տարեկան եւ 8 ամսական: Ընտանիքները հրաժարւում են Հայաստան վերադառնալ` պատճառաբանելով, թէ հայրենիքում իրենց տարբեր վտանգներ են սպառնում: Յուլիսի սկզբին Նանթ քաղաքի վարչական դատարանում կրկին մերժուեց առաջին ընտանիքի դիմումը: Դատարանը բերուած ապացոյցներն անբաւարար համարեց: Ըստ դատարանի` ,պարոնը չունի ներկայացուած ռիսկերի ապացոյցները, որոնք իրեն սպառնացել են իր երկրումէ: Պարոն Լեօ Կլերի խօսքով` 12 եւ 15 տարեկան երեխաների հայրը, լինելով եզդիական փոքրամասնութեան ներկայացուցիչ, Երեւանում հետապնդման է ենթարկուել ,տեղական մի բոսիէ կողմից. ,նրանք լքել են իրենց երկիրը, քանի որ ընտանիքներից մէկը եզդի է եւ ապրում է մի թաղամասում, որտեղ իշխում է ,ախպերութիւնըէ, իսկ միւս ընտանիքը` ցոյցերին մասնակցելու պատճառով: Նրանք չեն ցանկանում վերադառնալ Հայաստան եւ ցանկանում են հաստատուել Ֆրանսիայումէ: Երկրորդ ընտանիքը սպասում է իր դիմումի վերաքննութեանը: այսօր Մեն-է-լուարում բազմաթիւ են ապաստան խնդրած հայ ընտանիքները, որոնք սպասում են վճիռների կամ գտնւում են իրենց կարգավիճակների կարգաւորման փուլում: Ընդհանուր առմամբ, 2009-ին Հայաստանը երրորդ երկիրն էր Կոսովոյից եւ Շրի Լանկայից յետոյ` ապաստանի խնդրման դիմումներով (առաջին դիմում, այսինքն` երբ առաջին անգամ են դիմում): 2008-ին Ֆրանսիայից ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների թիւը կազմել է 1532, որը 2008-ին Ֆրանսիայից ապաստան խնդրածների թուի 13,2%-ն է (այս թիւը ներկայացնում է միայն առաջին դիմումները եւ չի ներառում անչափահասներին): Նախորդ տարուայ ընթացքում Ֆրանսիայից ապաստան խնդրած ՀՀ քաղաքացիների թիւն աճել է 49,9%-ով` կազմելով 2297 դիմում, որը 2009-ին Ֆրանսիայից ապաստան խնդրածների 17,2%-ն է: Աւելացել են նաեւ ՀՀ քաղաքացիների դիմումների վերաքննման դէպքերը: 2009-ին վերանայուել է 491 դիմում: Ինչպէս տեղեկանում ենք Փախստականների եւ քաղաքացիութիւն չունեցող անձանց ֆրանսիական գրասենեակի (OFPRA) 2009 թ. զեկոյցից, ՀՀ քաղաքացիները ապաստան խնդրելիս շարունակում են քաղաքական հիմնաւորումներ ներկայացնել: Խօսքը հիմնականում վերաբերում է 2008 թ. նախագահական ընտրութիւններին յաջորդած ցոյցերի մասնակիցներին: Ապաստան խնդրելիս հայերը ներկայանում են իբրեւ տարբեր ընդդիմադիր կուսակցութիւնների անդամներ: Զեկոյցում մասնաւորապէս նշւում են Հակ-ը, ,օրինաց երկիրե-ը եւ ,երկրապահըէ: Գրասենեակը շարունակում է նաեւ ստանալ հայ-ադրբեջանական հակամարտութեան արդիւնքում ստեղծուած էթնիկ բնոյթի աւանդական դարձած հիմնաւորումներ: Ոմանք էլ ներկայանում են իբրեւ եզդիական փոքրամասնութիւն: Հայերի որոշ դիմումներում ներկայացւում է ազդեցիկ անձանց կողմից հաշիւներ պահանջելու հայաստանեան իրավիճակը, որոնց զոհ են գնում վերջիններս: Գրասենեակի տեղեկացմամբ` Ֆրանսիայից ապաստան խնդրող հայաստանցիների պատճառաբանութիւններն ու հիմնաւորումները չեն փոխուել նաեւ այս տարի: Թէեւ նախորդ տարուայ վերջին Ֆրանսիան որոշում ընդունեց Հայաստանը ներառել կայուն երկրների շարքում, սակայն ապաստան խնդրող հայերի հոսքը չի դադարում: Գրասենեակի մամուլի ծառայութեան` մեզ փոխանցած տուեալներով` այս տարուայ առաջին վեց ամիսների ընթացքում գրանցուել է հայաստանցիների ապաստանի խնդրման 590 առաջին դիմում: Վերանայուած դիմումների թիւը կազմել է 171: Անչափահասների թիւը 193 է: Ընդհանուր առմամբ, 2010-ի առաջին 6 ամիսներին 954 հայաստանցի է ապաստան խնդրել: Վերաքննուող դիմումներ ներկայացրած հայաստանցիների հանդիպելու յոյսով եղանք Ապաստանի իրաւունքի պետական դատարանում (CNDA), որտեղ փակցուած դատավճիռների թւում կային նաեւ հայերի 5-6 ազգանուններ: դատարանը բաւարարել էր նրանց պահանջը: Զարմանալի զուգադիպութեամբ քննուած բոլոր գործերի փաստաբանը միեւնոյն անձն էր: Մենք փորձեցինք հանդիպել վերջինիս, սակայն քարտուղարուհին տեղեկացրեց, որ զբաղուածութեան պատճառով փաստաբանն առայժմ չի կարող պատասխանել մեր հարցերին: Նոյն օրը դատարանում հանդիպեցինք տարբեր հայ ընտանիքների, որոնք սպասում էին իրենց դատավարութեանը: Նրանցից մէկը ներկայացրել էր հայ-ադրբեջանական էթնիկական խնդիրը: ,իմ տատիկը իսկապէս Ադրբեջանում է ծնուելէ,- ասաց ապաստան խնդրող ընտանիքի մայրը: Հայաստանից նոր ժամանած երկու երիտասարդներ խոստովանեցին, որ ներկայանալու են իբրեւ 2008 թ. մարտի 1-ի իրադարձութիւնների զոհեր:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը