Դատախազը աւելի խիստ պատիժ է պահանջում «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկի 5 աշխատակիցների համար<br />


Դատախազը աւելի խիստ պատիժ է պահանջում «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկի 5 աշխատակիցների համար

  • 07-07-2010 19:14:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշէն վարչական շրջանների ընդհանուր իրաւասութեան դատարանի մայիսի 25-ի դատավճռով Հայաստանի Արդարադատութեան նախարարութեան «Նուբարաշէն» քրէակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտուած անձանց պահպանութեան բաժնի պետ Սերժիկ Թամրազեանը, անվտանգութեան ապահովման բաժնի պետ Սեդրակ Արթենյանը, ցերեկային հերթափոխի աւագ Աղասի Սմբատյանը, հերթափոխի աշխատակիցներ Վանիկ Յարութիւնեյանը եւ Արա Աթաբէկեանը յանցաւոր են ճանաչուել պաշտօնական անփութութեան համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Դատարանը ապացուցուած է համարել, որ ազատազրկման վայրից սպանութեան համար ցմահ ազատազրկման դատապարտուած Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարեանի 2009թ.-ի նոյեմբերի 27-ին կատարած փախուստը յաջողուել է Ա.Սմբատյանի, Ս.Թամրազեանի, Ս.Արթենյանի, Ա.Աթաբէկեանի եւ Վ.Յարութիւնեանի կողմից դատապարտուածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգի, ինչպէս նաեւ հիմնարկի պետի 2009թ.-ի նոյեմբերի 9-ի թիւ 43-Լ ամրակցման հրամանի պահանջները խախտելու եւ չկատարելու հետեւանքով: Մասնաւորապէս հիմնավորվել է, որ պատիժ կրելու ընթացքում Մ.Ենոքյանը եւ Ս.Քոչարեանը, ուսումնասիրելով հիմնարկի աշխատակիցների աշխատանքը եւ համոզուելով, որ վերջիններս ծառայութեան նկատմամբ դրսեւորում են անփոյթ վերաբերմունք եւ չեն կատարում իրենց պարտականութիւնները (պատշաճ կարգով բանտախցերը չեն խուզարկվում, խցերից դուրս բերուելուց դատապարտեալներն անձնական խուզարկութեան չեն ենթարկվում, զբոսախցերում տեխնիկական զննում չի կատարւում, զբոսախցերի տանիքում հսկողութիւն չի իրականացւում), 2009թ.-ի ամռանը պլանավորել են փախուստ կատարել ազատազրկման վայրից: Յանցաւոր մտադրութիւնն իրագործելու նպատակով, «Նուբարաշէն» ՔԿ հիմնարկի տնտեսմասի դատապարտյալ Կիմ Հայրապետյանից նախապէս ձեռք բերուած եւ խցում թաքցված մետաղ կտրելու համար նախատեսուած սղոցի կտորներով 3-4 ամիս կտրել են թիւ 1 զբոսախցի տանիքի մետաղեայ ճաղավանդակը: Բացի այդ, խցում ունենալով բազմաթիւ քանակության եւ տեսակի թելեր, տեւական ժամանակ մնալով առանց հսկողութեան, գործելու եղանակով պատրաստել են 9, 5 եւ 2 մետր երկարությամբ պարաններ, որոնց գործադրմամբ 2009թ.-ի նոյեմբերի 27-ի ժամը 17-ի սահմաններում թիւ 1 զբոսախցի տանիքի ճաղավանդակի կտրուած հատուածի միջով անցնելով` պարանների եւ մեկուսիչի օգտագործմամբ, անցել են ահազանգման համակարգի եւ արտաքին քողարկող պատի վրայով ու ազատազրկման վայրից դիմել փախուստի: Ձեռնարկուած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում դեկտեմբերի 18-ին ժամը 17:45-ի սահմաններում Երեւան քաղաքի Ամիրեան-Զաքիյան փողոցների խաչմերուկում յայտնաբերուել է Մ.Ենոքյանը, իսկ նոյն օրուայ ժամը 23-ի սահմաններում Արագածոտնի մարզի Մուղնի գիւղում` Ս.Քոչարեանը: Ըստ Հայաստանի Գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան, մեղաւոր ճանաչելով ծանր հետեւանքներ առաջացրած պաշտօնական անփութութեան համար, ՀՀ Քրէական օրէնսգրքի 315-րդ յօդուածի 2-րդ մասով առաջադրուած մեղադրանքով դատարանը Ս.Թամրազյանին, Ա.Աթաբէկեանին, Ա.Սմբատյանին եւ Վ.Յարութիւնյանին դատապարտել է 2-ական տարուայ, իսկ Ս.Արթենյանին` 2 տարի 6 ամսուայ ազատազրկման: Սակայն մեղադրող դատախազը ետնում է, որ ամբաստանեալների նկատմամբ նշանակուած պատիժները մեղմ են եւ ներկայացրել է վերաքննիչ բողոք` Վերաքննիչ քրէական դատարանից խնդրելով ամբաստանեալների համար սահմանել աւելի ծանր պատիժն հաշուի առնելով կատարուված հանցանքների հանրութեան համար վտանգաւորութեան աստիճանն ու բնոյթը:
  -   Հասարակութիւն