Արգենտինայի խորհրդարանի վերին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող յայտարարութիւն


Արգենտինայի խորհրդարանի վերին պալատն ընդունել է Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող յայտարարութիւն

  • 23-04-2011 17:45:21   |   |  Քաղաքական
Հայոց ցեղասպանութեան 96-րդ տարելիցի նախօրէին Արգենտինայի խորհրդարանի վերին պալատը` սենատորներ Դանիէլ Ֆիլմուսի, Ռուբեն Ժուստինիանիի, Էրնեստոյ Սանսի եւ Սոնիա Էսկուդերոյի նախաձեռնութեամբ ընդունել է յայտարարութիւն, որով կրկին անգամ դատապարտում է Մեծ եղեռնի հեղինակներին: Փաստաթղթում մասնաւորապէս ասւում է, որ «ապրիլի 24-ի նախօրէին, երբ լրանում է 1915-1923թթ. Օսմանեան կայսրութիւնում մարդկութեան դէմ գործած այդ յանցագործութեան 96–րդ տարելիցը, Ազգային սենատը վերահաստատում է իր որոշումը` ապրիլի 24-ը հռչակել «Հանդուրժողականութեան եւ ազգերի միջեւ յարգանքի օր»` ի յիշատակ հայ ժողովրդի դէմ գործած ցեղասպանութեան»: Յայտարարութեան մէջ ասւում է նաեւ, որ «Ազգային սենատը դատապարտում է Մակ-ի 1948 թ. «Ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժի մասին» համաձայնագրով նախատեսուած ցեղասպանութեան բոլոր ձեւերն ու անհանդուրժողականութեան եւ ցեղասպանութեան ժխտմանն ուղուած բոլոր դրսեւորումները եւ իր համերաշխութիւնն է յայտնում արգենտինահայ համայնքի հետ»:
  -   Քաղաքական