Սփիւռքահայութեան թեման քննարկուել է մոսկովեան միջազգային<br /> «կլոր սեղանի» ժամանակ<br />


Սփիւռքահայութեան թեման քննարկուել է մոսկովեան միջազգային
«կլոր սեղանի» ժամանակ

  • 02-10-2009 15:25:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
ՄՈՍԿՈՒԱ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 28-ին Մոսկուայում կայացել է կլոր սեղան «Միգրանտների ադապտացիան մեգապոլիսի պայմաններում. պետութեան եւ հասարակութեան դիրքորոշումները» թեմայով, որ կազմակերպել էր «Արդար աշխարհ» հաստատութիւնը` Օլաֆ Պալմեի կենտրոնի (Շուեդիա) հետ համատեղ: Կլոր սեղանի ընթացքում քննարկուել են միգրացիոն գործընթացների միտումները, հետեւանքները եւ կարգաւորումը, աշխատանքային միգրացիայի խնդիրները եւ դրանց լուծումները, միջմշակութային երկխօսութեան եւ բազմազգ հասարակութեան մէջ լեզուական խոչընդոտների հարցերը: Ինչպէս հաղորդում է «Երկրամասը», համաժողովի ընթացքում ի թիւս այլոց հանդէս է եկել «Ռուս-հայկական համագործակցութիւն» մոսկովեան տարածաշրջանային հասարակական կազմակերպութեան նախագահ Եուրի Նաւոեանը, որը ներկայացրել է հայկական սփիւռքի ազգային ինքնագիտակցութեան եւ ադապտացիայի որոշ ասպեկտներ: Եուրի Նաւոեանը նշել է, որ հայերը իրենց պատմութեան բերումով նախապատրաստուած են արդիւնաւէտ ադապտացման այլ ազգային միջավայրում: Միգրացիայի պայմաններում ապրող հայերին ազգային ինքնագիտակցութեան առանձնահատկությունների առումով կարելի է բաժանել առաջին եւ երկրորդ սերնդի միգրանտների: Յու. Նաւոեանը, Մոսկուայի օրինակով, որը «նոր» եւ «հին միգրանտների» յուրօրինակ սահմանակետ է, ներկայացրել է հայկական համայնքի տարասեռ լինելը ինչպէս ըստ մշակոյթային-ժողովրդագրական, այնպէս էլ սոցիալական գործօնի: Առաջին սերնդի միգրանտների ադապտացիան կատարւում է մուտք գործելով մշակոյթային հաստատութիւններ` աշխատանք, ընկերներ, ընտանիք: Նրանք կապեր են փնտրում մէկը միւսի հետ: Երկրորդ սերնդի միգրանտները յարմարուած են ապրելու տիտղոսակիր ընդունող ազգի միջավայրում, պահպանելով ազգային առանձնահատկությունները: Այս կատեգորիան օժտուած է սոցիալական ակտիւութեամբ եւ հայ ժողովրդի համախմբման ձգտմամբ: Յու. Նաւոեանը նշել է, որ ազգութեամբ հայ միգրանտների ինքնագիտակցությունը շարունակում է մնալ երկու միտումների ազդեցութեան տակ` սեփական ազգային ինքնատիպութեան պահպանման եւ ուծացման: Նրա կարծիքով, միջմշակութային փոխգործակցութեան առաւել դրական եղանակը եւ յաջող ադապտացիայի միակ ձեւ հենց ինտեգրացումն է, որ արտայայտւում է սեփական մշակոյթային ինքնութեան պահպանմամբ եւ գերիշխող ազգի մշակոյթի յուրացմամբ: Ըստ որում, նման փոխգործակցութեան պայմանների ստեղծումը բարդ գոծընթաց է եւ պահանջում է այն քաղաքական ուժերի ուշադիր վերաբերմունքը, որոնք մտադիր են ազդեցութիւն գործել սոցիումի գործառնութեան վրայ:
  -   Հասարակութիւն