Հայ երիտասարդութեան շրջանում գնաճը կարող է բողոքի ալիք բարձրացնել


Հայ երիտասարդութեան շրջանում գնաճը կարող է բողոքի ալիք բարձրացնել

  • 22-04-2011 17:51:08   | Հայաստան  |  Յօդուածներ
Գնաճը քաղաքացիական գիտակցութիւն է արթնացնում պասիւ երիտասարդների մօտ, սակայն բողոքը հնչեցւում է դեռեւս միայն համացանցի մակարդակում: Գնաճը եւ գնաճային ճնշումները Հայաստանում կանխատեսում են սոցիալական բողոքի նոր ալիքներ: Սոցիալական յուզումները խմորւում են անգամ այն երիտասարդների շրջանում, ովքեր դեռ քաղաքականապէս պասիւ են, եւ համացանցում սոցիալական բունտ կազմակերպելու կոչեր են հնչում: Գրող, հրապարակախօս Լուսինէ Վայաչեանը ակտիւ գործունէութիւն է ծաւալել Facebook սոցիալական ցանցում, որտեղ նա ապրիլի 2-ին ,հեղաֆորումէ անունը կրող քաղաքացիական ֆորում էր կազմակերպել: ,հեղաֆորումին հաւաքուել էր մեր հասարակութեան գիտակից, ակտիւ հատուածը` բացօթեայ առեւտրականներ, մանկատան սաներ, բանակում զոհուածների ծնողներ, բնակարանային անարդար գործարքների զոհեր, կանանց իրաւունքների պաշտպաններ, ուսանողներ, լրագրողներ… Դա հասարակութեան մինի մոդելն էր, իր հայեացքների ողջ բազմազանութեամբ, բայց միաւորուած մի ցանկութեամբ` լինել երկրի իրական տէրըէ: Ազգային վիճակագրութեան ծառայութեան (ԱՒԾ) տուեալներով` 2011-ի երկու ամիսներին Հայաստանում գրանցուել է գրեթէ 5 տոկոսանոց գնաճ, պարէնային ապրանքների դէպքում` աւելի քան 6 տոկոս: Անցած մէկ տարում գներն աճել են աւելի քան 12 տոկոսով, ընդ որում մէկ տարում պարէնային ապրանքների գներն աճել են գրեթէ 19 տոկոսով, իսկ գիւղմթերքների գները` գրեթէ 40 տոկոսով: 28-ամեայ սոցիոլոգ Քրիստինէ Դեղոյեանը, ով գրանցուած չէ սոցիալական ցանցերում, ընկերներին ակտիւացնելու հեռախօսային տարբերակն է ընտրել: Նա զանգահարում է իր բոլոր ընկերներին, սոցիալական բունտ կամ ցոյց կազմակերպելու առաջարկով: ,2,5 դոլարից (1000 դրամ) պակաս ոչ մի սննդամթերք հնարաւոր չէ գտնել: Հնդկաձաւարը նախկինում մօտ 1 դոլար էր (400 դրամ) էր, հիմա 2,4 դոլար (950 դրամ) է: Նման պայմաններում անիմաստ է մտածել բնակարան ձեռք բերելու մասինէ, - դժգոհում է նա: ,այլընտրանքէ հետազօտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագէտ Թաթուլ Մանասերեանն ասում է, որ Աւծ-ի սպառողական ապրանքների գների ինդեքսի հաշուարկը լիարժէք չի արտայայտում իրական վիճակը եւ կրում է միակողմանի բնոյթ: Ըստ փորձագէտի`Հայաստանում, աղքատութեան շեմին գտնուող խաւը եկամտի 70 տոկոսը սննդի վրայ է ծախսում, մինչդեռ զարգացած երկրներում, անգամ ճգնաժամի պայմաններում, սննդի ծախսերը եկամտի 10-20 տոկոս են կազմում: Տնտեսագէտ, Հայ յեղափոխական դաշնակցութեան պատգամաւոր Արա Նռանեանը կարծում է, որ Հայաստանի երիտասարդները հիմա աւելի քիչ են քաղաքականացուած, քան 20 տարի առաջ, սակայն գնաճի պայմաններում իրավիճակը կարող է փոխուել եւ աւելի մեծ խնդիրներ երեւան բերել`փակ քաղաքական համակարգը, օլիգարխների կողմից վերահսկուող տնտեսութիւնը եւ այլն: ,միայն գնաճը չէ, որ ազդում է երիտասարդների վրայ, այլեւ բնակարաններ ձեռք բերելու խնդիրը, որը, կարծես թէ, գերակայութիւն չէ կառավարութեան համարէ: Մասնագէտները կարծում են, որ տնտեսութեան մէջ գործող մենաշնորհները բացառում են մրցակցութիւնը, ինչն իր հերթին բերում է գների արհեստական բարձրացման: Փետրուարի վերջին Հայաստանի օրէնսդիր իշխանութիւնը որոշում է ընդունել փոփոխութիւն կատարել ,առեւտրի եւ ծառայութիւնների մասինէ օրէնքում` նպատակ ունենալով ,վերեւիցէ զսպել սոցիալական նշանակութիւն ունեցող առաջին անհրաժեշտութեան պարէնային որոշ ապրանքների գնաճը: 30 եւ աւելի օրերի ընթացքում մանրածախ ապրանքների 30 եւ աւելի տոկոս գների աճի դէպքում կառավարութեանը կտրուի միջամտելու լիազօրութիւն եւ սահմանելու առաջին անհրաժեշտութեան ապրանքատեսակների գների վերին շեմը: Սա, մասնաւորապէս կրկնում է Ռուսաստանում կիրառուող ,գնային առաստաղիէ մոդելը, որը, ըստ մասնագէտների, չի կարող կիրառուել այստեղ, քանի որ Հայաստանը ներկրում է իր համախառն ներքին արտադրանքի 40 տոկոսից աւելին: ,ռուսաստանը ինքնաբաւ, տնտեսական փակ համակարգ է, երբ Հայաստանը ներմուծումներից կախուած երկիր է: Ուստի այս ,գնային առաստաղըէ չի կարող կիրառուել Հայաստանումէ, - ասում է անկախ տնտեսագէտ, տնտեսագիտական գիտութիւնների թեկնածու Սամուէլ Աւագեանը: ,սայ կարող է ստեղծել ապրանքային դեֆիցիտ: Արտադրողը պարզապէս չի սպառի իր ապրանքը եւ կը սպասի ժամկէտի աւարտին: Իրավիճակը կարող է դառնալ անուերահսկելիէ, - ասում է տնտեսագէտ, Հայ յեղափոխական դաշնակցութեան պատգամաւոր Արա Նռանեանը: ,աւելի լաւ է ունենալ մրցակցային տնտեսութիւն եւ բարձր գներ, քան մենաշնորհային տնտեսութիւն եւ արհեստականօրէն ճնշուած, ցածր գներ: Բարձր գների պայմաններում կը ձեւաւորուեն նաեւ բարձր աշխատավարձերէ: Անդրադառնալով տնտեսական ներկայ դրութեանը` ապրիլի 13-ին վարչապետ Տիգրան Սարգսեանը տնտեսական ներկայ վիճակը պայմանաւորել է հետճգնաժամային իրավիճակով ու նշել, որ գործադիրն անում է ամէն հնարաւորը գնաճը կրճատելու համար: Միեւնոյն ժամանակ, համացանցն աստիճանաբար դառնում է վատթարացող տնտեսական իրադրութեան դէմ բողոքի ալիք բարձրացնելու միջոցներից մէկը: Հայաստանում սոցիալական ցանցերից օգտուողների 70 տոկոսը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են: Երիտասարդներից աւելի քան 120 000 հազարը գրանցուած են Facebook-ում, որտեղ եւ սկիզբ են առել մի շարք երիտասարդական քաղաքացիական նախաձեռնութիւններ եւ որը գնալով աւելի շատ է օգտագործւում մի շարք հարցերում իշխանութիւնների քաղաքականութեան դէմ բողոքելու համար: Կարին Գրիգորեան, ազատ լրագրող Կովկասեան լրատու # 587, 15-ը ապրիլի, 2011թ., Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի պարբերական
  -   Յօդուածներ