ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գուանտանամոյի բազայում
միջազգային ահաբեկիչների համար նախատեսուած ամերիկեան բանտում
ինքնասպանութիւն է գործել եմենցի մի բանտարկեալ:
Ինչպէս հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով Պենտագոնի
ներկայացուցչի, անձնասպանութիւն գործած Գուանտանամոյի կալանաւորը
եղել է 31 տարեկան: Թէ յատկապէս ինչ եղանակով է բանտարկեալը
ինքնասպանութիւն գործել, չի հաղորդւում: