«Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած<br /> վթարի պատճառները դեռեւս ճշտւում են<br />


«Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած
վթարի պատճառները դեռեւս ճշտւում են

  • 03-06-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարի պատճառները դեռեւս ճշտւում են, թէեւ կարծես թէ պարզ է, թէ ինչի արդիւնքում է վթարը տեղի ունեցել»,- յունիսի 3-ին լրագրողների հետ զրոյցում ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը: Նրա խօսքերով, «վթարի պատճառը հիմնականում տեխնոգեն է, սակայն առկայ է նաեւ մարդկային գործօնը»: Նշուեց, որ վթարի հետեւանքները վերացնելու համար նախնական գնահատումներով կպահանջուի 150-200 հազար ԱՄՆ դոլար: Ներկայումս ընթանում են արտադրամասի վերականգման աշխատանքները. մոնտաժային աշխատանքներն հիմնականում աւարտուել են եւ, նախանշված ժամկէտներում գործարանը կվերագործարկվի: Սակայն, ըստ Ա.Մովսիսեանի, գործարանի սեփականատիրոջ հետ ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, գործարանը կգործարկուի միայն վթարի պատճառները ճշտելու դէպքում: «Նաիրիտ»-ի գործարկումը շատ կարեւոր է, որպէսզի ներկայումս միջազգային շուկաներում տիրող իրավիճակում գտնենք նոր շուկաներ եւ չկորցնենք նաեւ եղած շուկաները»,- ասաց Ա.Մովսիսեանը:
  -   Տնտեսութիւն