«Նաիրիտ» գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած
վթարի պատճառները դեռեւս ճշտւում են
03-06-2009 20:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Նաիրիտ» գործարանի
քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած վթարի պատճառները դեռեւս
ճշտւում են, թէեւ կարծես թէ պարզ է, թէ ինչի արդիւնքում է վթարը
տեղի ունեցել»,- յունիսի 3-ին լրագրողների հետ զրոյցում ասաց
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն
Մովսիսեանը: Նրա խօսքերով, «վթարի պատճառը հիմնականում տեխնոգեն է,
սակայն առկայ է նաեւ մարդկային գործօնը»:
Նշուեց, որ վթարի հետեւանքները վերացնելու համար նախնական
գնահատումներով կպահանջուի 150-200 հազար ԱՄՆ դոլար: Ներկայումս
ընթանում են արտադրամասի վերականգման աշխատանքները. մոնտաժային
աշխատանքներն հիմնականում աւարտուել են եւ, նախանշված ժամկէտներում
գործարանը կվերագործարկվի: Սակայն, ըստ Ա.Մովսիսեանի, գործարանի
սեփականատիրոջ հետ ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն,
գործարանը կգործարկուի միայն վթարի պատճառները ճշտելու դէպքում:
«Նաիրիտ»-ի գործարկումը շատ կարեւոր է, որպէսզի ներկայումս
միջազգային շուկաներում տիրող իրավիճակում գտնենք նոր շուկաներ եւ
չկորցնենք նաեւ եղած շուկաները»,- ասաց Ա.Մովսիսեանը: