Հարաւային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինուած ուժերը փոխադրուել են<br /> մարտական բարձր պատրաստութեան ռեժիմի<br />


Հարաւային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինուած ուժերը փոխադրուել են
մարտական բարձր պատրաստութեան ռեժիմի

  • 29-05-2009 15:17:00   |   |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարաւային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինուած ուժերը փոխադրուել են մարտական բարձր պատրաստութեան վիճակի, երբ ԿԺԴՀ ղեկավարութիւնը յայտարարել է, որ այլեւս մտադիր չէ պահպանել 50 տարի առաջ կնքուած եւ Կորեական պատերազմին վերջ դրած հրադադարի պայմաններին, հաղորդում է բիբիսի-ն: Հարաւային Կորեայի պաշտպանութեան նախարարութիւնում յայտնել են, որ ակտիւացնում են հետախուզական գործողութիւնները ԿԺԴՀ նկատմամբ: «Հյուսիսցիներին հետեւելը կուժեղացուի մեծ թւով օդուժի կիրառման եւ լրացուցիչ մոբիլիզացման հաշուին»,- յայտարարել է նախարարութեան ներկայացուցիչ Վոն Տե Չժեն: Հարաւային Կորեայի ամերիկեան զորակազմի հրամանատարական կազմում նշում են, որ հրադադարը, որ հինգ տասնամեակ շարունակ օգնում էր պահպանել անկայուն հաւասարակշռութիւնը Կորեական թերակղզում, մնում է ուժի մէջ:
  -   Միջազգային