Հայաստանի էկոնոմիկայի նախարարութիւնը օտարերկրեայ<br /> լրագրողների համար կազմակերպում է ճանաչողական այց Հայաստան<br />


Հայաստանի էկոնոմիկայի նախարարութիւնը օտարերկրեայ
լրագրողների համար կազմակերպում է ճանաչողական այց Հայաստան

  • 27-05-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Էկոնոմիկայի նախարարութեան եւ Զբօսաշրջութեան համաշխարհային կազմակերպութեան համագործակցութեան շրջանակներում ճանաչողական այցով Հայաստան կժամանեն օտարերկրեայ լրագրողներ: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց նախարարութեան Զբօսաշրջութեան եւ տարածքային տնտեսական զարգացման վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանը, լրագրողների այցը Հայաստան նախատեսւում է մայիսի 29-ին: Ըստ Մ.Ապրեսեանի, եւրոպական տարբեր երկրներից ժամանած լրագրողները կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ: Նրա խօսքերով, այցի նպատակն է օտարերկրացի լրագրողներին Հայաստանի զբոսաշրջային հնարաւորութիւններին ծանօթացնելը, որոնց վերաբերեալ յետագայում նրանք աշխարհի տարբեր երկրների լրատվամիջոցներով կներկայացնեն իրենց տպավորությունները: «Սա եւս մէկ առիթ է օտարերկրեայ լրագրողներին ներկայացնելու, թէ Հայաստանում ինչպիսի պայմաններ են ստեղծուած զբոսաշրջիկների համար, ինչ ծրագրեր է իրականացւում ոլորտի զարգացման ուղղութեամբ»,- ասաց Մ.Ապրեսեանը: Նա նշեց, որ ներկայումս բանակցութիւններ են վարւում այս տարի նաեւ Հայաստան օտարերկեայ զբոսաշրջային օպերատորների այցելութիւններ կազմակերպելու վերաբերեալ:
  -   Տնտեսութիւն