ՍԾՏՀ-ի անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումն<br /> առաջին անգամ անցաւ Հայաստանի նախագահութեամբ<br />


ՍԾՏՀ-ի անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումն
առաջին անգամ անցաւ Հայաստանի նախագահութեամբ

  • 27-03-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 27-ին Երեւանում կայացաւ Սեւծովեան տարածաշրջանի տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին Եւրոպայի եւ Սեւծովեան տարածաշրջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցութեան ապահովմանն ուղղուած ծրագրերը: Հայաստանի նախագահութեամբ առաջին անգամ անցակցված այս հանդիպմանը ՍԾՏՀ-ի անդամ 12 երկրներից չէին մասնակցում միայն երկուսը` Ալբանիան եւ Ադրբեջանը: Ինչպէս լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը, հանդիպմանը քննարկվեցին ՍԾՏՀ-ի օղակաձեւ աւտոմայրուղու կառուցման, Սեւծովեան տարածաշրջանում ծովային ուղիների մշակման, տարածաշրջանում բեռնափոխադրումների դյուրինացման հետ կապուած հարցեր: Քննարկվող հարցերի շրջանակում էր նաեւ Հիւսիս-հարաւ մայրուղու կառուցման խնդիրը: Չնայած հանդիպմանը Թուրքիայի նախարարի մասնակցութեանը, հայ-թուրքական սահմանի բացման հնարաւորութեյան հարցը, ըստ նախարարի, քննարկել չէր նախատեսւում: Ինչպէս լրագրողներին տեղեկացրեց նախարարութեան արտաքին կապերի վարչութեան պետի տեղակալ Արթուր Սարգսեանը, Սեւծովեան տարածաշրջանում օղակաձեւ մայրուղի կառուցելու վերաբերեալ մեմորանդումը ՍԾՏՀ-ի անդամ երկրների կողմից ստորագրուել է 2007թ.-ին եւ ուժի մէջ է մտել 2008թ.-ի նոյեմբերի 1-ից: Ծրագրի շրջանակներում գործող մշտական տեխնիկական քարտուղարությունը կազմակերպութեան բոլոր անդամ երկրների ներկայացուցիչներին բաժանել է հարցաթերթիկներ, որոնց մօտ ժամանակներս սպասւող ամփոփումը հնարաւորութիւն կտայ ստեղծելու օղակաձեւ մայրուղու քարտեզը, որում կնդգրկվեն արդէն գործող եւ կառուցուելիք ճանապարհները: Ըստ Ա.Սարգսեյանի, դրանք պէտք է համապատասխանեն միմնիմալ եւրոպական չափանիշներին, մասնաւորապէս` ունենան ասֆալտային ծածկույթ եւ առնուազն 6 մ լայնութիւն: Նա նշեց, որ Հայաստանում այդ չափանիշներին համապատասխանող ճանապարհներ կան: Ըստ Ա.Սարգսեյանի, ՍԾՏՀ-ի շրջանակներում շրջանառւում են եւս երկու մեմորանդումներ` կապուած տարածաշրջանում ծովային երթուղիների եւ բեռնափոխադրումների դիւրացման հետ: Վերջինը մասնաւորապէս ենթադրում է բեռնատարների վարորդներին վիզաների տրամադրման հեշտացուած կարգ եւ այն առայժմ ստորագրել են ՍԾՏՀ-ի անդամ 4 երկրներ, որոնց թւում է նաեւ Հայաստանը:
  -   Տնտեսութիւն