Ապրիլի 1-ից Երեւանում հասարակական տրանսպորտի սակագների<br /> բարձրացում չի սպասւում<br />


Ապրիլի 1-ից Երեւանում հասարակական տրանսպորտի սակագների
բարձրացում չի սպասւում

  • 25-03-2009 18:05:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացում ապրիլի 1-ից չի սպասւում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչութեան պետ Հենրիկ Նաւասարդեանը, թէեւ սակագների բարձրացման վերաբերեալ խօսակցութիւններ շրջանառւում են, սակայն միկրոաւտոբուսների երթուղիները սպասարկող ընկերութիւնները սակագների վերանայման յայտ դեռեւս չեն ներկայացրել: Հ.Նաւասարդեանը նշեց, որ հասարակական տրանսպորտի սակագները պայմանաւորուած չեն միայն գազի սակագնով, եւ հետեւաբար ապրիլի 1-ից հանրապետութիւնում գազի գների բարձրացումը էական ազդեցութիւն չի կարող ունենալ տրանսպորտի գների վրայ: Յիշեցնենք, որ մարտի 18-ին ՀՀ տրասպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը Ազգային Ժողովում յայտարարել էր, որ տրանսպորտի սակագների բարձրացման անհրաժեշտութիւն կարող է առաջանալ ապրիլի 1-ից նախատեսւող գազի սակագնի բարձրացման արդիւնքում:
  -   Հասարակութիւն