«Մայքրոսոֆթ»-ը Հայաստանում սկսում է իր «BizSpark» ծրագիրը<br />


«Մայքրոսոֆթ»-ը Հայաստանում սկսում է իր «BizSpark» ծրագիրը

  • 18-03-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Մայքրոսոֆթ» ընկերութեան հայաստանեան մասնաճիւղ «Մայքրոսոֆթ Ար Էյ» (Microsoft RA) ընկերութիւնը Հայաստանում սկսել է տեղեկատուական տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների զարգացմանն ուղղուած «BizSpark» ծրագիրը, որի իրականացման գործընկերն է «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամը: Ինչպէս մարտի 18-ի ասուլիսում նշեց «Մայքրոսոֆթ Ար Էյ»-ի տնօրէն Գրիգոր Բարսեղեանը, ծրագրի շրջանակներում համակարգչային ծրագրաւորման ոլորտում գործող սկսնակ ձեռնարկութիւններին եւ ծրագրաւորողների խմբերին կտրամադրուի արագ մուտքի (express access) հնարաւորութիւն դէպի «Մայքրոսոֆթ»-ի տեխնոլոգիաները եւ գործիքները, որոնք հնարաւոր կլինի օգտագործել համակարգչային արտադրանքի նախագծման, տեստավորման, ցուցադրման նպատակով: Բացի այդ, հայկական «BizSpark»-ին մասնակից սկսնակ ընկերութիւնները կունենան «Մայքրոսոֆթ» ցանցի գործընկերներին եւ միջազգային հանրութեանը ներկայանալու, «Մայքրոսոֆթ Ար Էյ»-ից տեխնոլոգիաների մշակման եւ ծառայութիւնների մատուցման գծով խորհրդատվությոն ստանալու հնարաւորութիւն: Գ.Բարսեղեանի խօսքերով, «Մայքրոսոֆթ»-ը «BizSpark» նախաձեռնութիւնն սկսել է իրականացնել 2008թ.-ի դեկտեմբերից, եւ ներկայումս նախաձեռնութեան աշխատանքներում ներգրաւուած են աշխարհի շուրջ 60 երկրներ: «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամի տնօրէն Բագրատ Ենգիբարյանը Հայաստանում «BizSpark»-ի իրականացումը կարեւորեց այն հանգամանքով, որ ծրագիրը կնպաստի ծրագրաւորման պատուէրների կատարումից դէպի ամբողջական ծրագրային արտադրանքի ստեղծմանն անցնելուն:
  -   Տնտեսութիւն