«Մայքրոսոֆթ»-ը Հայաստանում սկսում է իր «BizSpark» ծրագիրը<br />


«Մայքրոսոֆթ»-ը Հայաստանում սկսում է իր «BizSpark» ծրագիրը

  • 18-03-2009 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան մասնաճյուղ «Մայքրոսոֆթ Ար Էյ» (Microsoft RA) ընկերությունը Հայաստանում սկսել է տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների զարգացմանն ուղղված «BizSpark» ծրագիրը, որի իրականացման գործընկերն է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը: Ինչպես մարտի 18-ի ասուլիսում նշեց «Մայքրոսոֆթ Ար Էյ»-ի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, ծրագրի շրջանակներում համակարգչային ծրագրավորման ոլորտում գործող սկսնակ ձեռնարկություններին եւ ծրագրավորողների խմբերին կտրամադրվի արագ մուտքի (express access) հնարավորություն դեպի «Մայքրոսոֆթ»-ի տեխնոլոգիաները եւ գործիքները, որոնք հնարավոր կլինի օգտագործել համակարգչային արտադրանքի նախագծման, տեստավորման, ցուցադրման նպատակով: Բացի այդ, հայկական «BizSpark»-ին մասնակից սկսնակ ընկերությունները կունենան «Մայքրոսոֆթ» ցանցի գործընկերներին եւ միջազգային հանրությանը ներկայանալու, «Մայքրոսոֆթ Ար Էյ»-ից տեխնոլոգիաների մշակման եւ ծառայությունների մատուցման գծով խորհրդատվությոն ստանալու հնարավորություն: Գ.Բարսեղյանի խոսքերով, «Մայքրոսոֆթ»-ը «BizSpark» նախաձեռնությունն սկսել է իրականացնել 2008թ.-ի դեկտեմբերից, եւ ներկայումս նախաձեռնության աշխատանքներում ներգրավված են աշխարհի շուրջ 60 երկրներ: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը Հայաստանում «BizSpark»-ի իրականացումը կարեւորեց այն հանգամանքով, որ ծրագիրը կնպաստի ծրագրավորման պատվերների կատարումից դեպի ամբողջական ծրագրային արտադրանքի ստեղծմանն անցնելուն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play