Տնտեսական ճգնաժամի հետեւանքները Հայաստանում կզգացվեն<br /> աշնանը,- ասում է Ահարոն Ադիբէկեանը<br />


Տնտեսական ճգնաժամի հետեւանքները Հայաստանում կզգացվեն
աշնանը,- ասում է Ահարոն Ադիբէկեանը

  • 06-03-2009 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցութիւնները Հայաստանի վրայ տեսանելի կլինեն աշնանը, իսկ ամենածանր ժամանակը կլինի 2010թ.-ի գարունը: Այսպիսի կանխատեսում արեց «Սոցիոմետր» կենտրոնի տնօրէն Ահարոն Ադիբէկեանը մարտի 6-ի ասուլիսում: Նրա խօսքերով, հիմնական վնասը Հայաստանը կկրի արտահանման եւ շինարարական աշխատանքների կրճատման հետեւանքով: Դրսից ստացւող տրանսֆերտների նուազման հետեւանքով էլ, ըստ Ա.Ադիբէկեանի, ընկնելու է բնակչութեան գնողունակութեան մակարդակը: Բացի այդ, ֆինանասական վատ վիճակի պատճառով գիւղացին դժվարանալու է գնել սերմացու, պարարտանիւթ, չի կարողանալու վճարել տեխնիկայի համար, ինչի հետեւանքով աշնանը բերքի ծաւալների անկում կնկատվի: «Լուրջ խնդիր կունենայ նաեւ հաշմանդամների 150 հազարանոց բանակը, քանի որ կը բարձրանան դեցամիջոցների գները»,- ասաց սոցիոլոգը: Ա.Ադիբէկեանը յայտնեց, որ վերջին ժամանակներում իր ղեկավարած կենտրոնի անցկացրած սոցհարցման արդիւնքները ցոյց են տուել, որ հասարակութեան եւ կառավարութեան պատկերացումները քաղաքացիների կենսամակարդակի վերաբերեալ էապէս տարբերւում են: Օրինակ, կառավարութիւնը աղքատ է համարում այն մարդուն, ով ամսական ստանում է 19,4 հազար դրամ, իսկ հասարակութիւնը` այն մարդուն, ով ստանում է 25 հազար դրամ: Պաշտօնական տուեալներով ունեւոր է համարւում այն մարդը, ով ունի ամսական 32 հազար դրամի եկամուտ, մինչդեռ ժողովուրդը ունեւոր է համարում 85-ից 200 հազար դրամ ստացողին:
  -   Տնտեսութիւն