«Բջնիի» աճուրդն աւարտուել է. ստացուել է մէկ յայտ<br />


«Բջնիի» աճուրդն աւարտուել է. ստացուել է մէկ յայտ

  • 16-02-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 16-ի ժամը 13-ին աւարտուել է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերութեան գոյքի եւ գոյքային իրաւունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը: ԴԱՀԿԱԾ-ի մամլոյ ծառայութեան, աճուրդի 10 օրուայ ընթացքում կատարուել է գնային առաջարկ: Ըստ այդմ, լոտի վաճառքի գինը կազմել է 4 մլրդ 441,5 մլն դրամ: Աճուրդում յաղթած մասնակիցը, համաձայն «Հրապարակային սակարկութիւնների մասին» ՀՀ օրէնքի 35.2 յօդուածի 6-րդ կէտի, պարտաւոր է աճուրդի աւարտից յետոյ` 3 բանկային օրուայ ընթացքում, ծառայութեան դեպոզիտ հաշուին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Յիշեցնենք, որ աճուրդին մասնակցելու նախավճարը կազմում էր 222 մլն 68 հազար դրամ: Նոյն օրէնքի 35.1 յօդուածի 8-րդ կէտի համաձայն, աճուրդի մասնակիների մասին տեղեկությունները հրապարակման ենթակայ չեն: Կրկնաճուրդի մեկնարկային գին էր սահմանուել 4 մլրդ 441 մլն 358 հազար դրամը: Աճուրդը մեկնարկել էր փետրուարի 5-ին: Պահանջի գումարի չափը կազմում է 4 մլրդ 355 մլն 972 հազար դրամ:
  -   Տնտեսութիւն