«Բջնիի» աճուրդն ավարտվել է. ստացվել է մեկ հայտ<br />


«Բջնիի» աճուրդն ավարտվել է. ստացվել է մեկ հայտ

  • 16-02-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 16-ի ժամը 13-ին ավարտվել է «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերության գույքի եւ գույքային իրավունքների օտարման կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդը: ԴԱՀԿԱԾ-ի մամլո ծառայության, աճուրդի 10 օրվա ընթացքում կատարվել է գնային առաջարկ: Ըստ այդմ, լոտի վաճառքի գինը կազմել է 4 մլրդ 441,5 մլն դրամ: Աճուրդում հաղթած մասնակիցը, համաձայն «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.2 հոդվածի 6-րդ կետի, պարտավոր է աճուրդի ավարտից հետո` 3 բանկային օրվա ընթացքում, ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ փոխանցել կամ մուծել լոտի գնման գինը` հաշվանցելով նախավճարը: Հիշեցնենք, որ աճուրդին մասնակցելու նախավճարը կազմում էր 222 մլն 68 հազար դրամ: Նույն օրենքի 35.1 հոդվածի 8-րդ կետի համաձայն, աճուրդի մասնակիների մասին տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: Կրկնաճուրդի մեկնարկային գին էր սահմանվել 4 մլրդ 441 մլն 358 հազար դրամը: Աճուրդը մեկնարկել էր փետրվարի 5-ին: Պահանջի գումարի չափը կազմում է 4 մլրդ 355 մլն 972 հազար դրամ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play