Արմէն Մարտիրոսեան. «Փոխոստիկանապետի սպանութիւնը վկայում է<br /> Հայաստանի իրավապահ համակարգի անբաւարար աշխատանքի մասին»<br />


Արմէն Մարտիրոսեան. «Փոխոստիկանապետի սպանութիւնը վկայում է
Հայաստանի իրավապահ համակարգի անբաւարար աշխատանքի մասին»

  • 06-02-2009 20:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանութեան դէպքը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի իրավապահ համակարգը` իր մասնագիտական եւ օրէնքով վերապահուած լիազօրութիւնների շրջանակներում, բաւարար աշխատանք չի իրականացնում, եւ այս պահի դրութեամբ մենք բոլորս խոցելի ենք»: Փետրուարի 6-ի ճեպազրույցում այս կարծիքը յայտնեց Ազգային Ժողովի «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Արմէն Մարտիրոսեանը` նշելով, որ դէպքն ինքնին դատապարտելի եւ ցավալի է: «Իսկ իրավապահ համակարգը առաւել շատ քաղաքական գործընթացների մէջ խառնուելով եւ մարդկանց համոզելով է զբաղուած, որ յանկարծ նրանք միտինգների չմասնակցեն»,- ասաց նա: Խմբակցութեան քարտուղար Լարիսա Ալավերդեանի կարծիքով, քանի դեռ բացայայտուած չեն մինչ այժմ կատարուված աղմկոտ, այդ թւում մարտի 1-ի սպանութիւնների պատուիրատուները, «մենք բոլորս ենք գտնւում շատ վտանգաւոր վիճակում, քանի որ մարդասպանները շարունակ գտնւում են ազատութեան մէջ»: «Ժառանգութեան» ներկայացուցիչ Վարդան Խաչատրեանն էլ ասաց. «Մհերյանի սպանութեան հետ կապուած մենք ֆիքսում ենք եւս մի հանգամանք, որ թերեւս հասարակական կարծիքի մէջ գնալով արմատաւորւում է, որ խնդիրները մեզանում լուծւում են մարտական գնդակներով եւ արեամբ, ինչը երեւի ամենանցանկալի երեւույթն է»:
  -   Քաղաքական