«Դելտա Փարթներս» ընկերութիւնը 6 մլն դոլարի է ներդրում ADC<br /> ընկերութեան կապիտալում<br />


«Դելտա Փարթներս» ընկերութիւնը 6 մլն դոլարի է ներդրում ADC
ընկերութեան կապիտալում

  • 03-02-2009 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հեռահաղորդակցության, մեդիայի եւ տեխնալոգիաների ոլորտում մասնագիտացուած «Դելտա Փարթներս» ինտեգրացված կառավարման խորհրդատու եւ ներդրումային ընկերութիւնը միացել է «Արմէնիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ընկերութեան գործունէութեանը` կատարելով 6 մլն դոլարի չափով ներդրում: Ինչպէս փետրուարի 3-ի ասուլիսում յայտարարեց ADC-ի գլխաւոր տնօրէն Հարալդ Գրիթենը, դա կնպաստի ինչպէս ընկերութեան կողմից առաջարկուող ծառայութիւնների փաթեթի, այնպէս էլ ծառայութիւնների մատուցման աշխարհագրային ծածկոյթի զարգացմանն ու ընդլայնմանը: Ըստ նրա, «Դելտա Փարթներս»-ի ներդրումը եւ մասնագիտական փորձը հնարաւորութիւն կընձեռնի ADC-ին ամրապնդելու իր դիրքերը բնակարանային բաժանորդների շուկայում` առաջարկելով ինտեգրուած ծառայութիւնների փաթեթ: Հ.Գրիթենի խօսքերով, ցանցի ընդլայնումը իրականացուելու է ինչպէս Երեւանում, այնպէս էլ երկրի հիւսիսային մասում գտնուող այլ քաղաքներում: ADC-ն Հայաստանում կշարունակի IP/MPLS համակցման տեխնոլոգիայի վրայ հիմնուած իր գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանցի եւ վիրտուալ անսահմանափակ հզորութիւնների ընդլայնումն ու շահագործումը: Նշուեց նաեւ, որ «Դելտա Փարթներս»-ի գրասենեակները գտնւում են Դուբայում եւ Եոհաննէսբուրգում: Ըիկերությունը տրամադրում է բիզնես ծառայութիւններ երեք ուղղութիւններով` մասնաւոր կապիտալի ներդրումներ, խորհրդատուական, կորպորատիվ ֆինանսաւորման: Հ.Գրիթենի կարծիքով, այն հանգամանքը, որ ներդրումային ծրագիրը իրականացուել է համաշխարհային տնտեսակական ճգնաժամի պայմաններում, վկայում է այն մասին, որ նոր ներդրողը հաւատով է մօտեցել ADC-ի հզորությանը, շուկայում նրա գրաւած դիրքին ու բիզնեսի որակին: «Նրանք կարողացան նաեւ ճիշտ գնահատել որպէս ներդրումային երկիր Հայաստանի կարողութիւնները»,- ասաց ADC-ի գլխաւոր տնօրէնը:
  -   Տնտեսութիւն