2009թ.-ին «Օրանժ Արմէնիա» ընկերութիւնը նախատեսում է 70 մլն<br /> ԱՄՆ դոլարի լրացուցիչ ներդրումներ կատարել<br />


2009թ.-ին «Օրանժ Արմէնիա» ընկերութիւնը նախատեսում է 70 մլն
ԱՄՆ դոլարի լրացուցիչ ներդրումներ կատարել

  • 03-02-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը փետրուարի 3-ին ընդունել է «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմէնիա)» ընկերութեան գլխաւոր տնօրէն Բրունօ Դյութուային: Վերջինս, ներկայացնելով հեռահաղորդակցման բնագաւառում աշխարհի առաջատար օպերատորներից մէկը համարւող «Ֆրանս Տելեկոմի» գործունէութիւնը, նշել է, որ «Օրանժ Արմէնիա»-ն դեռեւս ձեւաւորման փուլում է եւ մտադիր է նախապատրաստական աշխատանքներն աւարտել մինչեւ տարեվերջ ու այդ ժամկէտում սկսել գործունէութիւնը: Նա տեղեկացրել է, որ 2009թ.-ի ընթացքում ընկերութիւնը նախատեսում է եւս 70 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ներդրումներ կատարել, նպատակ ունենալով գործունէութիւն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետութեան մարզերում: Տ.Սարգսեանը «Ֆրանս Տելեկոմ»-ի մուտքը հայաստանեան շուկայ կարեւորել է մի քանի տեսանկիւնից. նախ աւելանում է մրցակցութիւնը հեռահաղորդակցման ոլորտում, որի արդիւնքում շահելու են սպառողները, կատարուելու են նոր ներդրումներ եւ բացուելու են նոր աշխատատեղեր: Այդ հանգամանքը, ըստ նրա, առաւել կարեւոր է ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Սերժ Սմեսովը, «Գրանդ Թորնթոն Ամիօ» ընկերութեան տնօրէն-բաժնետէր Արման Փինարբասին:
  -   Տնտեսութիւն