«հայռուսգազարդ»-ը 2009թ.-ին ծրագրում է շուրջ 30,6 մլրդ.<br /> դրամ ուղղել «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ բլոկի արդիականացմանը<br />


«հայռուսգազարդ»-ը 2009թ.-ին ծրագրում է շուրջ 30,6 մլրդ.
դրամ ուղղել «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ բլոկի արդիականացմանը

  • 27-01-2009 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «հայռուսգազարդ» ՓԲԸ-ն 2009թ.-ին ծրագրում է կատարել 78,6 մլրդ դրամի ներդրումներ, այդ թւում շուրջ 30,6 մլրդ դրամը (մօտ 100 մլն ԱՄՆ դոլար )` «Հրազդանի ՋԷԿ»-ի հինգերորդ էներգաբլոկի արդիականացման նպատակով: Ըստ ընկերութեան պաշտօնական կայքէջի, «Հրազդանի ՋԷԿ»-ի հինգերորդ էներգաբլոկի անաւարտ շինարարութեան 248,8 մլն ԱՄՆ դոլարի ակտիւների ձեռքբերումից բացի ընկերութիւնը Հայաստանի կառավարութեան եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ 2006թ.-ին կնքուած համաձայնագրով ստանձնել է նաեւ էներգաբլոկի շինարարութիւնն աւարտելու եւ այն արդիականացնելու պարտաւորութիւն: Նախագծի ներդրումային փուլի իրականացման նպատակով նախատեսւում է կատարել շուրջ 180 մլն դոլարի ներդրումներ, ինչի արդիւնքում 2010թ.-ին շահագործման կյանձնուի ժամանակակից արդիւնաւէտ գազատուրբիններով հագեցուած էլեկտրակայան: Ծրագիրը ֆինանսաւորւում է «հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով` ի օգուտ «Գազպրոմ» ԲԲԸ-ի:
  -   Տնտեսութիւն