«ՀայՌուսգազարդ»-ը 2009թ.-ին ծրագրում է շուրջ 30,6 մլրդ.<br /> դրամ ուղղել «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ բլոկի արդիականացմանը<br />


«ՀայՌուսգազարդ»-ը 2009թ.-ին ծրագրում է շուրջ 30,6 մլրդ.
դրամ ուղղել «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ բլոկի արդիականացմանը

  • 27-01-2009 16:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2009թ.-ին ծրագրում է կատարել 78,6 մլրդ դրամի ներդրումներ, այդ թվում շուրջ 30,6 մլրդ դրամը (մոտ 100 մլն ԱՄՆ դոլար )` «Հրազդանի ՋԷԿ»-ի հինգերորդ էներգաբլոկի արդիականացման նպատակով: Ըստ ընկերության պաշտոնական կայքէջի, «Հրազդանի ՋԷԿ»-ի հինգերորդ էներգաբլոկի անավարտ շինարարության 248,8 մլն ԱՄՆ դոլարի ակտիվների ձեռքբերումից բացի ընկերությունը Հայաստանի կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջեւ 2006թ.-ին կնքված համաձայնագրով ստանձնել է նաեւ էներգաբլոկի շինարարությունն ավարտելու եւ այն արդիականացնելու պարտավորություն: Նախագծի ներդրումային փուլի իրականացման նպատակով նախատեսվում է կատարել շուրջ 180 մլն դոլարի ներդրումներ, ինչի արդյունքում 2010թ.-ին շահագործման կհանձնվի ժամանակակից արդյունավետ գազատուրբիններով հագեցված էլեկտրակայան: Ծրագիրը ֆինանսավորվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով` ի օգուտ «Գազպրոմ» ԲԲԸ-ի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play