Թաթուլ Մանասերեանի խօսքերով, տնտեսութիւն հաշվառելի<br /> դարձնելու լաւագոյն գործիքը ՀԴՄ-ներն են<br />


Թաթուլ Մանասերեանի խօսքերով, տնտեսութիւն հաշվառելի
դարձնելու լաւագոյն գործիքը ՀԴՄ-ներն են

  • 26-01-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տնտեսութիւնը պէտք է հաշվառելի լինի, ինչի լաւագոյն գործիքը հենց ՀԴՄ-ներն են, որոնք, սակայն, չպէտք է օրէնքով պարտադրվեն մանր տնտեսվարողներին: Ինչպէս յունվարի 26-ի ասուլիսում յայտնեց տնտեսագէտ Թաթուլ Մանասերեանը, այսօր ամենամեծ ապրանքաշրջանառությունն ունեն տօնավաճառները, իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին ՀԴՄ-ները պէտք է ներդրուեն տոնավաճառներում, որոնց սեփականատէրերի կողմից կսահմանվեն վաճառատեղերի վարձակալութեան «խելամիտ» գներ: Ըստ Թ.Մանասերեանի, ՀՀ կառավարութեանը անհրաժեշտ է կամք եւ խիզախություն ցուցաբերել, որպէսզի հաշվառելի դարձվի նաեւ խոշոր բիզնեսը: «Մեծ գումարները խոշոր բիզնեսի տնօրինության տակ են, ուստի պէտք է խոշոր բիզնեսը հարկման դաշտ բերել եւ հաշվառելի դարձնել: Եվ դա պէտք է լինի միանգամից, այլ ոչ թէ աստիճանաբար»,- նշեց նա` յաւելելով, որ ՀՀ վարչապետը «նոյն խիզախութեամբ պէտք է այցելի ոչ միայն տոնավաճառներ, ոսկու շուկաներ, այլեւ խոշոր բիզնեսներ»:
  -   Տնտեսութիւն