Հայաստանի ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել<br /> Համաշխարհային բանկի պատուիրակութեան հետ<br />


Հայաստանի ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել
Համաշխարհային բանկի պատուիրակութեան հետ

  • 26-01-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը յունվարի 26-ին հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կացուի ղեկավարած պատուիրակութեանը, որի կազմում էին ՀԲ-ի տարածաշրջանային տնօրէն Դոննա Դաուսեթ Կոիրոլոն, ՀԲ-ի երեւանեան գրասենեակի տնօրէն Արիստոմենե Վարուդակիսը եւ տարածաշրջանային նորանշանակ տնօրէն Ասադ Ալանը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում քննարկուել են Համաշխարհային բանկի Երկրի գործընկերութեան ռազմավարութեան շրջանակներում յետագայ չորս տարիներին իրականացուելիք ծրագրերը եւ տրամադրուելիք միջոցները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ի մակրոտնտեսական իրավիճակին, գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի խնդիրներին եւ մի շարք այլ հարցերի:
  -   Տնտեսութիւն