Հայաստանի ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել<br /> Համաշխարհային բանկի պատվիրակության հետ<br />


Հայաստանի ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել
Համաշխարհային բանկի պատվիրակության հետ

  • 26-01-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կացուի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դաուսեթ Կոիրոլոն, ՀԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը եւ տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ասադ Ալանը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի Երկրի գործընկերության ռազմավարության շրջանակներում հետագա չորս տարիներին իրականացվելիք ծրագրերը եւ տրամադրվելիք միջոցները: Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ-ի մակրոտնտեսական իրավիճակին, գլոբալ ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի խնդիրներին եւ մի շարք այլ հարցերի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play