Ըստ ԿԲ-ի, Հայաստանում այս տարի համախառն ներքին արդիւնքը<br /> կաճի 7-8%-ով, իսկ գնաճը կկազմի` մօտ 4%<br />


Ըստ ԿԲ-ի, Հայաստանում այս տարի համախառն ներքին արդիւնքը
կաճի 7-8%-ով, իսկ գնաճը կկազմի` մօտ 4%

  • 20-01-2009 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարի Հայաստանում համախառն ներքին արդիւնքը կաճի 7-8%-ով, իսկ գնաճը կկազմի` մօտ 4%: Յայտնելով յունվարի 20-ի ասուլիսում Հայաստանի Կենտրոնական բանկի այս կանխատեսումը, ԿԲ-ի նախագահ Արթուր Ջաւադեանը միաժամանակ նշեց, որ դեֆլյացիոն ճնշումները բաւականին մեծ են եւ կարող են ազդել երկրի տնտեսական աճի վրայ: Նա վստահեցրեց նաեւ, որ կառավարութիւնն այդ ուղղութեամբ մի շարք լայնամասշտաբ միջոցառումներ է ձեռնարկելու: Ըստ Ա.Ջաւադեանի, երկրի արժոյթային քաղաքականութիւնը փոփոխութեան չի ենթարկուի, եւ ԿԲ-ն կշարունակի «լողացող» կուրսի քաղաքականութիւնը: Նրա խօսքերով, հաշուի առնելով միջազգային ֆինանսական շուկայի ոչ այնքան բարենպաստ իրավիճակն ու համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, այսօր չափազանց կարեւոր է պահպանել Հայաստենի ֆինանսական համակարգի կայունութիւնը: Եվ հենց դրանով է պայմանաւորուած արժոյթային շուկայում ԿԲ-ի ինտերւենցիան, որը թէեւ կարող է ժամանակաւոր բնոյթ կրել, սակայն պարզ չէ, թէ որքան կտեւի: Նա հերքեց լուրերն այն մասին, թէ իբր յունուարին ԿԲ-ն շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար է վաճառել: Քաղաքացիներին խորհուրդ տալով իրենց խնայողություններն ազգային արժոյթով պահել, Ա.Ջաւադեանը նշեց, որ Հայաստանի կոմերցիոն բանկերը հայկական դրամով աւանդների դէպքում աւելի բարձր տոկոսադրույք են սահմանում, քան` արտարժոյթի:
  -   Տնտեսութիւն