Մոսկուայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի<br /> նախագահների առանձնազրոյցը<br />


Մոսկուայում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի
նախագահների առանձնազրոյցը

  • 19-01-2009 15:45:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ՄՈՍԿՈՒԱ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում կայացած գազային խնդիրներին նուիրուած միջազգային համաժողովի աւարտից յետոյ տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեյանի առանձնազրոյցը Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդւեդեւի հետ: ՌԴ նախագահը շնորհակալութիւն է յայտնել հայ գործընկերոջը` հրաւէրն ընդունելու եւ համաժողովին մասնակցելու համար: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջեւ եղած յարաբերութիւնները` այն բնութագրելով որպէս յուսալի եւ համարժէք հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցությանը: ՌԴ նախագահը նկատել է, որ հայ-ռուսական դաշնակցային յարաբերութիւններն անհամեմատ աւելի յարմարաւետ են, քան այն բարդ խնդիրները, որոնք քննարկուել են առանձնազրոյցին նախորդած միջազգային համաժողովի ընթացքում: Ս.Սարգսեանն իր հերթին կարեւորել է էներգետիկ բանգավառում Ռուսաստանի եւ «Գազպրոմ» ընկերութեան հետ համագործակցութիւնը` այն գնահատելով որպէս յուսալի եւ երկարաժամկէտ շահերի վրայ խարսխուած: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Հայաստանում երեք անգամ ընդլայնվել են գազի սպառման ծաւալները, իսկ գազիֆիկացման մակարդակով Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում ոչ միայն ԱՊՀ տարածքում, այլեւ ողջ աշխարհում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի Մամլոյ գրասենեակից, Ս. Սարգսեանն ու Դ. Մեդվեդեւը համակարծիք էին, որ բարձր մակարդակի յաճախակի շփումներն ու հանդիպումները հնարաւորութիւն են տալիս անդրադառնալ եւ լուծումներ տալ նոյնիսկ ամենափոքր խնդիրներին:
  -   Քաղաքական