Ըստ դաշնակցական պատգամաւորի, Հայաստանը պէտք է ազատուի երկնիշ<br /> տնտեսական աճ արձանագրելու մոլուցքից<br />


Ըստ դաշնակցական պատգամաւորի, Հայաստանը պէտք է ազատուի երկնիշ
տնտեսական աճ արձանագրելու մոլուցքից

  • 16-01-2009 16:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ունի ինչպէս բացասական, այնպէս էլ դրական կողմեր: Նման կարծիք յունվարի 16-ի ասուլիսում յայտնեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցութեան ադամ Արա Նռանեանը: Ըստ նրա, տնտեսական ճգնաժամի դրական կողմերից է նաւթի գնի անկումը, ինչը յատկապէս լաւ է Հայաստանի համար, քանի որ հանրապետութիւնը ամբողջութեամբ կախուած է նաւթի եւ բենզինի ներկրումից: Ա.Նռանեանը նշեց, այդ հանգամանքը Հայաստանի համար դրական է նաեւ քաղաքական առումով: «Վերջին ամիսներին Ադրբեջանը բաւականին հանգիստ է իր յայտարարութիւնների մէջ, քանի որ նաւթի գնի անկումը ֆինանսական լուրջ հարուած է հասցնում այդ երկրին»,- ասաց դաշնակցական պատգամաւորը: Բացի այդ, Ա.Նռանյանի գնահատմամբ, տնտեսական ճգնաժամը հնարաւորութիւն է տալիս Հայաստանին ազատուել երկնիշ տնտեսական աճ արձանագրելու մոլուցքից: Ըստ նրա, «ՀՅԴ» խմբակցութեան անդամները միշտ նշել են, որ շատ աւելի կարեւոր է տնտեսական աճի որակը, քան չափը: «Հայաստանը չպէտք է կանգնած լինի մէկ կամ երկու սյունի վրայ: Մենք պէտք է զարգացնենք տնտեսական մի քանի ճյուղեր եւ ապահովել որակական տնտեսական աճ»,- ասաց Ա.Նռանեանը:
  -   Տնտեսութիւն