Ըստ դաշնակցական պատգամավորի, Հայաստանը պետք է ազատվի երկնիշ<br /> տնտեսական աճ արձանագրելու մոլուցքից<br />


Ըստ դաշնակցական պատգամավորի, Հայաստանը պետք է ազատվի երկնիշ
տնտեսական աճ արձանագրելու մոլուցքից

  • 16-01-2009 16:50:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ունի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր: Նման կարծիք հունվարի 16-ի ասուլիսում հայտնեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության ադամ Արա Նռանյանը: Ըստ նրա, տնտեսական ճգնաժամի դրական կողմերից է նավթի գնի անկումը, ինչը հատկապես լավ է Հայաստանի համար, քանի որ հանրապետությունը ամբողջությամբ կախված է նավթի եւ բենզինի ներկրումից: Ա.Նռանյանը նշեց, այդ հանգամանքը Հայաստանի համար դրական է նաեւ քաղաքական առումով: «Վերջին ամիսներին Ադրբեջանը բավականին հանգիստ է իր հայտարարությունների մեջ, քանի որ նավթի գնի անկումը ֆինանսական լուրջ հարված է հասցնում այդ երկրին»,- ասաց դաշնակցական պատգամավորը: Բացի այդ, Ա.Նռանյանի գնահատմամբ, տնտեսական ճգնաժամը հնարավորություն է տալիս Հայաստանին ազատվել երկնիշ տնտեսական աճ արձանագրելու մոլուցքից: Ըստ նրա, «ՀՅԴ» խմբակցության անդամները միշտ նշել են, որ շատ ավելի կարեւոր է տնտեսական աճի որակը, քան չափը: «Հայաստանը չպետք է կանգնած լինի մեկ կամ երկու սյունի վրա: Մենք պետք է զարգացնենք տնտեսական մի քանի ճյուղեր եւ ապահովել որակական տնտեսական աճ»,- ասաց Ա.Նռանյանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play