Հայաստանի մասնաւոր հատուածի ներկայացուցիչները իրենց բիզնես<br /> ծրագրերը կարող են կառավարութիւն ներկայացնել նաեւ էլ.փոստով<br />


Հայաստանի մասնաւոր հատուածի ներկայացուցիչները իրենց բիզնես
ծրագրերը կարող են կառավարութիւն ներկայացնել նաեւ էլ.փոստով

  • 11-12-2008 16:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մասնաւոր հատուածի օժանդակության ծրագրերի քննարկման նպատակով ստեղծուած օպերատիւ շտաբում տեղեկատուութեան հաւաքագրման եւ շտաբ դիմողների հետ կապի պատասխանատուն ՀՀ վարչապետի օգնական Ալբերտ Գրիգորեանն է, ում էլ.փոստի հասցէով (mailto:albert-grigoryan@gov.am) ցանկացողները կարող են ուղարկել իրենց բիզնես ծրագրերը: Այս մասին Հայաստանի կառավառության դեկտեմբերի 11-ի նիստում յայտնել է վարչապետ Տիգրան Սարգսեանը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրած հաղորդագրութեան, առաջարկութիւնները կարելի է ներկայացնել նաեւ 52-92-39 հեռախօսահամարով:
  -   Տնտեսութիւն