Այս տարի միասնական քննությունների կազմակերպիչներ կլինեն<br /> նաեւ ուսանողները<br />


Այս տարի միասնական քննությունների կազմակերպիչներ կլինեն
նաեւ ուսանողները

  • 24-05-2010 19:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 24-ին Երեւանում մեկնարկեցին Միասնական քննությունների կազմակերպիչների վերապատրաստումները: Ինչպէս «ՆՏ»-ի թղթակցին յայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի խօսնակ Գայեանէ Մանուկեանը, մինչ օրս վերապատրասումներ անցկացուել են Հայաստանի մարզերում: Ընդհանուր առմամբ այս տարի վերապատրաստմանը մասնակցում են 450 կազմակերպիչներ: Նա նշեց, որ ի տարբերութիւն նախորդ տարիների այս տարի միասնական քննությունների կազմակերպիչներ, բացի ուսուցիչներից, ընտրուել են նաեւ ուսանողները` 3-4-րդ կուրսերի կամ մագիստրատուրայի: Ըստ նրա, ուսանողների մասնակցութեամբ ապահովում է գործընթացին հասարակութեան մասնակցութիւնը: «Յետագայում նախատեսում ենք նաեւ ծնողների, հասարակութեան այլ շերտերի մասնակցութիւնը այս գործընթացին»,- ասաց Գ.Մանուկեանը : ԳԹԿ-ի մամուլի խօսնակը հայտեց նաեւ, որ առաջիկայում կվերապատրաստվեն միասնական քննությունների գործընթացին մասնակից ԳԹԿ-ի ներկայացուցիչները եւ քննական կենտրոնների ղեկավարները:
  -   Հասարակութիւն